• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման. Արշակյան

aliq 19:27 | 19.09.2022
aliq 19:27 | 19.09.2022
Armenia Azerbaijan border
լուս․ www.ombuds.am կայքից

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ըստ վստահելի ապացույցների՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, ներառյալ Նախիջեւանի կողմից՝ ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

ԱԺ փոխնախագահը դեսպանին մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի ծավալած հարձակողական գործողությունների մասին:

Լայնածավալ գործողությունների մտադրություն չե՞ն ունեցել

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ սեպտեմբերի 17-ին հայտարարել էր, թե ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիեւից տեղեկություն է ստացել Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին:

Էրդողանը հավելել էր, որ Հայաստանի համար այժմ կարեւոր է հնարավորինս շուտ հրաժարվել Ադրբեջանի դեմ սադրանքներից, գործել ավելի վաղ իր ստանձնած պարտավորություններին համապատասխան եւ կենտրոնանալ խաղաղության ու համագործակցության վրա:

Ուզբեկստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր հերթին ասել էր, թե Երեւանն ու Բաքուն լայնամասշտաբ լարվածության սրացման մտադրություն չեն ունեցել: Նա Պուտինին շնորհակալություն է հայտնել սահմանային սրացմանը օպերատիվ արձագանքելու համար։ Ադրբեջանի նախագահն ասել է, որ բախումները տեւել են ութ ժամից էլ քիչ, դրանք դադարեցվել են, թեեւ հայկական կողմը սկզբում չէր պահպանում հրադադարը, բայց ընդհանուր առմամբ մոտ երկու օր է՝ այն պահպանվում է:

«Դա վկայում է, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը լայնածավալ լարվածության սրման մտադրություն չեն ունեցել։ Ցավոք, սահմանային բախումներ լինում են։ Դրանք հանգեցրին երկու կողմից էլ բազմաթիվ զոհերի։ Բայց գլխավորն այն է, որ մեզ հաջողվեց կայունացնել իրավիճակը եւ այն տեղափոխել խաղաղ հուն»,- շեշտել էր Ալիեւը:

Հռոմի պապը երկխոսության ու խաղաղության կոչ է արել

Ըստ Vatican News-ի՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա իր ուղերձի ընթացքում աղոթել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած մարտերի զոհերի համար՝ երկխոսության եւ խաղաղության կոչ անելով։

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր հոգեւոր մտերմությունն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջին ռազմական բածումների հետեւանքով զոհվածների ընտանիքներին: Նա երկու կողմերին հորդորել է հարգել հրադադարը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուս-ուկրաինական պատերազմի հանրային արձագանքները ՌԴ-ում
հաջորդը
Արեւմուտքի ռազմական օգնությունն Ուկրաինային արդյունավետ է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն