• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ը հազվագյուտ տարրերով 80% կախվածություն ունի Չինաստանից

aliq 20:25 | 19.09.2022
aliq 20:25 | 19.09.2022
Pentagon

Wall Street Journal պարբերականը հայտնել է, որ Պենտագոնը ամերիկյան պաշտպանական ձեռնարկություններին կոչ է անում սահմանափակելու չինական նյութերի օգտագործումն իրենց արտադրությունում։

Պենտագոնը կապալառուների օգտագործած ինքնաթիռների, էլեկտրոնիկայի եւ հումքի մասերի ծագումը պարզելու համար սկսել է արհեստական ինտելեկտ օգտագործել: Պաշտպանության նախարարությունը ցանկանում է համոզվել, որ այդ բաղադրիչները չեն մատակարարվել Չինաստանից կամ «այլ հավանական հակառակորդներից»:

Ըստ պարբերականի` կապալառուները հայտարարում են, որ հրաժարվում են աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկի` Չինաստանի միկրոէլեկտրոնիկայից եւ հատուկ մետաղներից:

Չինական նյութերից հրաժարվելու դեպքում ամենամեծ խնդիրը, որին բախվում է Պենտագոնը, այն է, որ ԱՄՆ–ը հազվագյուտ տարրերի մատակարարման հարցում 80% կախվածություն ունի Չինաստանից. այդ տարրերը մագնիսներում օգտագործվում են զենքի ուղղորդման համակարգերի, ինչպես նաեւ առեւտրային նպատակներով, էլեկտրական ավտոմեքենաների մարտկոցների համար:

Վերջին տասնամյակների ընթացքում Չինաստանը զգալի միջոցներ է ներդրել հազվագյուտ տարրերի արդյունահանման եւ վերամշակման մեջ եւ մատակարարումների շղթայի առաջատարն է ամբողջ աշխարհում:

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Պենտագոնը ժամանակավորապես դադարեցնում է Lockheed Martin կորպորացիային F-35 ինքնաթիռների մատակարարումը: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ կործանիչի բաղադրիչներից մեկում օգտագործվել է Չինաստանում արտադրված համաձուլվածք, ինչը  պաշտպանության ոլորտում գնումների դաշնային կանոնների խախտում է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բնակչության 75%-ը կողմ է, որ Վրաստանն անդամակցի ԵՄ-ին
հաջորդը
Չտրվել անգիտության «բախտավորությանը»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն