• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բիշկեքն ու Դուշանբեն կայունացման շուրջ փաստաթուղթ են ստորագրել

aliq 18:51 | 20.09.2022
aliq 18:51 | 20.09.2022
Kyrgyzstan-Tajikistan conflict

Գերմանական Deutsche Welle–ն հայտնել է, որ Ղրղզստանի եւ Տաջիկստանի անվտանգության մարմինների ղեկավարները երկու երկրների սահմանային իրադրության կայունացման շուրջ աշխատանքային փաստաթուղթ են ստորագրել։ Ղրղզական կողմից արձանագրությունը ստորագրել է Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Քամչիբեկ Թաշիեւը, տաջիկական կողմից՝ Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Սայմումին Յաթիմովը։

Սահմանային իրավիճակը Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ սրվել է սեպտեմբերի 14-ին՝  Բաթքենի շրջանի երեք տեղամասերում երկու երկրների սահմանապահների միջեւ փոխհրաձգություններից հետո։

Բիշկեքը մեղադրում է Դուշանբեին՝ սահմանագոտի ծանր զինտեխնիկա տեղափոխելու, «ունեցած ամբողջ զինանոցը գործի դնելու» եւ ղրղզական տարածքները զավթելու նպատակով կրակ բացելու համար։ Ղրղզստանի ԱԻՆ-ը հայտնել է, որ  Բաթքենի շրջանից տարհանվել է 136 հազար մարդ։ Շրջանում մտցվել է արտակարգ դրության ռեժիմ։

Դուշանբեն էլ իր հերթին մեղադրել է Բիշկեքին «ծանր զինատեսակներով» մի շարք սահմանամերձ տաջիկական բնակավայրեր գնդակոծելու համար։

Բախումներ եւ առճակատումներ երկու երկրների սահմանին մշտապես տեղի են ունենում, քանի որ մոտ 70 տեղամասում սահմանը հստակեցված չէ։ Այս տարվա հուլիսի դրությամբ 972 կմ ձգվածությամբ սահմանից հստակեցման համար համաձայնեցված է 600 կմ-ը։

Սահմանային ներկա առճակատման հետեւանքով ղրղզական կողմից սպանվել է այդ երկրի 59 բնակիչ, վիրավորվել՝ 183 մարդ։ Տաջիկական կողմից, ըստ այդ երկրի ԱԳՆ-ի տարածած հայտարարության, սեպտեմբերի 14-18-ը սահմանային իրավիճակի սրացման հետեւանքով սպանվել էր 33 մարդ, նրանց թվում՝ կանայք եւ երեխաներ։ Վիրավորվել էր 23 մարդ։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի պնդմամբ Լաչինն ականազերծվել է
հաջորդը
Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման թեման

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն