• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գյուղմթերքի արտահանումը չորս ամսում եռապատկվել է

aliq 17:06 | 21.09.2022
aliq 17:06 | 21.09.2022
wheat

Ըստ գերմանական Deutsche Welle պարբերականի՝ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ  ընթացիկ տարվա ապրիլին Ուկրաինան արտահանել է 1,3 միլիոն տոննա հացահատիկ սերմեր եւ այլ գյուղատնտեսական նշանակության արտադրանք, իսկ օգոստոսին այդ ցուցանիշը գերազանցել է 4,2 միլիոն տոննան։

Այս ընթացքում միջազգային հանրությունը Կիեւի հետ համագործակցելով փորձել է երկու հիմնական ճանապարհով արտահանել գյուղմթերքը՝ «Եվրամիության համերաշխության ուղիով» եւ Սեւծովյան միջանցքով։ Այս ուղիներով Ուկրաինայից ընդհանուր առմամբ արտահանվել է 14 միլիոն տոննա գյուղմթերք։

«Եվրամիության համերաշխության ուղին» սկսել է գործել մայիսից, իսկ Սեւծովյան միջանցքի մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվել հուլիսին։ Ըստ Եվրահանձնաժողովի՝ օգոստոսին արտահանված գյուղապրանքների 61%-ը կամ 2,6 միլիոն տոննան բաժին է ընկնում «Եվրամիության համերաշխության ուղուն», իսկ 39%-ը կամ 1,6 միլիոն տոննան՝ Սեւծովյան միջանցքին։

Ընդհանուր առմամբ, Սեւծովյան միջանցքով այս ընթացքում արտահանվել է 3 միլիոն տոննա գյուղմթերք։ Միջանցքի գործողության ժամկետը լրանում է նոյեմբերին, մինչդեռ «Եվրամիության համերաշխության ուղին» շարունակելու է գործել, եւ այն հաշվարկված է միջին ժամկետայնության եւ երկարաժամկետ հեռանկարի համար։

Հիմնականում այս տարբերակով գյուղմթերքը Ուկրաինայից դուրս է բերվում դեպի Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա եւ Ռումինիա, ինչպես նաեւ մոլդովա-ռումինական սահմանով դեպի Եվրոպա։

Ներկայում մշակվում են եւս 15 տրանսոպրտային ուղիներ, որոնցով ուկրաինական գյուղմթերքը, ներառյալ հացահատիկն ու սերմերը, հնարավոր կլինի արտահանել Եվրոպա՝ Բալթիականի, Միջերկրականի, Հյուսիսային ծովի, Ադրիատիկի նավահանգիստներ։

Եվրամիությունն իր հերթին խոստանում է ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում, ուկրաինական կողմն էլ հանձն է առել կատարելագործել բեռնափոխադրումների կազմակերպվածությունը:

Սակայն մասնագետները արձանագրում են, որ Ուկրաինայում երկաթգծերի լայնույթն (ամպլիտուդան) ավելին է, քան Եվրոպայում, ինչը լուրջ խնդիր է։ Ներկայում Բրյուսելը քննարկումներ է ծավալում եւ ուսումնասիրություններ անում՝ նպատակ ունենալով մշակել այս տարբերությունը կարգավորող համակարգն ու այս ուղղությամբ երկարաժամկետ ներդրումներ կատարել։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գերմանական Uniper էներգետիկ կոնցեռնը կազգայնացվի
հաջորդը
Կողմերի կորուստները ռուս-ուկրաինական պատերազմի 209-րդ օրվա դրությամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն