• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լեմկինի ինստիտուտի զգուշացումը Ադրբեջանին սատարողներին

aliq 12:18 | 22.09.2022
aliq 12:18 | 22.09.2022
The Lemkin Institute for Genocide Prevention

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը վճռականորեն դատապարտում է ադրբեջանցիների վայրագությունները հայկական զորքերի, հատկապես հայ կին զինվորականների եւ հայ բուժաշխատողների նկատմամբ Հայաստանի տարածքի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ։

Կազմակերպությունն աշխարհի կառավարություններին կոչ է անում դատապարտելու Ադրբեջանին, իսկ միջազգային լրատվամիջոցներին՝ անաչառ լուսաբանելու այդ ահաբեկչական ռազմարշավը։ Հայտարարության մեջ ասվում է, որ ադրբեջանցի զինվորականներն իրենց վայրագությունները հրապարակել են «Տելեգրամ» սոցկայքի ալիքներում, ինչպես արել էին 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ։

Այդ վայրագությունները փառաբանվում են սոցկայքային ադրբեջանական սեգմենտներում եւ ծառայում են ամբողջ աշխարհում, հատկապես Արցախում եւ Հայաստանում հայերին խոցելու, ստորացնելու, բարոյալքելու եւ վախեցնելու նպատակին։ Հաղորդագրությունում մասնավորապես ներկայացված են հայ կին դիպուկահար Անուշ Ապետյանի եւ բուժքույր Իրինա Գասպարյանի դիակների հանդեպ գործած գազանությունն ու ծաղրուծանակը։

Շեշտվում է, որ Ադրբեջանի՝ իր հանցագործությունների մշտական հերքման եւ միջազգային դատապարտման բացակայության պատճառով ներկայում այդ ռազմական հանցագործությունների բնույթը հստակեցնելու համար հնարավոր չէ որեւէ հետաքննություն անցկացնել։

Ապացույցներն ադրբեջանցիների ձեռքում են, եւ քիչ հավանական է, որ ներկա իրավիճակում որեւէ ազգային կամ միջազգային քննչական խումբ կարողանա դրանց հանդեպ հասանելիություն ձեռք բերել։ Մինչդեռ այդ հանցանշանների եւ ապացույցների պահպանումը, որոնք կարող են նաեւ ցույց տալ, որ կատարվածը մարդկայնության դեմ հանցագործություն է կամ ցեղասպանություն, կարեւոր նշանակություն ունեն պատասխանատվության ենթարկման ու կանխման տեսակետից։

«Ուստիեւ կոչ ենք անում միջազգային հանրությանը կարգադրելու անհապաղ հետաքննություն սկսելու ներկայիս եւ նախկինում կատարված բոլոր չարագործությունների առնչությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Նշված տեսանյութերի առնչությամբ ասվում է, որ այնտեղ գործադրվող տակտիկան հիշեցնում է Սիրիայում եւ Իրաքում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների դեմ Իսլամական պետության գազանությունների, ինչպես նաեւ Թուրքիայի արեւելքում քուրդ զինյալների դեմ թուրք զինվորականների կիրառած տակտիկաները։ Դրանք արտահայտում են պետական ահաբեկչության եւ ցեղասպանության ամբողջ ինտիտուցիոնալացված գաղափարախոսությունը։ Լեմկինի ինստիուտը մատնանշել է, որ եթե որեւէ մեկի մտքով կանցնի նման վայրագությունները համարել եզակի դեպքեր, պետք է գիտակցել, որ այդ դեպքերի եւ Ադրբեջանում, Թուրքիայում եւ ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպությունում իշխող հայատյաց տրամադրությունների միջեւ գոյություն ունի որոշակի կապ, եւ դրանք վայելում են Թուրքիայի եւ Ադրբեջանի պետական իշխանությունների աջակցությունը։

Հատկապես ուշագրավ է հայտարարության ամփոփիչ հատվածը, որտեղ ասվում է. «Ադրբեջանն իրականացնում է դանդաղ ցեղասպանություն ընդդեմ հայերի՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի աջակցությամբ։ Եվ այս պայմաններում Հայաստանին Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Արցախի կարգավիճակի, Սյունիքի միջանցքի եւ Հայաստանի՝ ադրբեջանական կողմի զավթած տարածքների շուրջ բանակցություններ սկսելու Արեւմուտքի կոչերն անհեռատես են ու վտանգավոր։

Արեւմտյան տերությունները պետք է քաջություն ունենան խոստովանելու, որ աջակցել են Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ Իլհամ Ալիեւին եւ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն, որպեսզի մեկուսացնեն այդ երկու ցեղասպան վարչակարգերը։ Այդ ցեղասպան պետություններին շարունակաբար ամրապնդող կառավարությունները, կազմակերպությունները, ընկերություններն ու գործակալությունները շարունակելու են լինել այդ վայրագ հանցագործությունների մասնակից, եթե չփոխեն իրենց քաղաքականությունը եւ չսկսեն ակտիվորեն պայքարել անպատժելիության դեմ, որից Թուրքիան եւ Ադրբեջանը չափազանց երկար են օգտվել»։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանը պատրաստ է խորացնելու Հայաստանի հետ հարաբերությունները. Ռաիսի
հաջորդը
Կարեւորել է կայունության վերականգնման եւ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն