• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմի պատճառ չկա

Մհեր Արշակյան 16:15 | 22.09.2022
Մհեր Արշակյան 16:15 | 22.09.2022
Aliev

Սպասվող պատերազմի համար Ալիեւը ոչ մի արդարացում չունի: Ինքը դա չի կարող բացատրել որեւէ շահով: Միջանցքը շահ չէ, այլ քմահաճույք: Որովհետեւ ինքն այդ միջանցքը Հյուսիսային Կորեայից կամ Ռուսաստանից չի ուզում, այլ ժողովրդավարական Հայաստանից, որից, ի դեպ, որեւէ սպառնալիք չունի:

Ալիեւը 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով նախատեսված կոմունիկացիան սարքում է Լաչինի միջանցքի նման զենք, որով մի օր ինքը մեզ կպատժի, մի օր էլ մենք՝ իրենց Մեղրիով: Հետեւաբար նրա պատերազմը չի հասկացվելու ու չի մարսվելու: Եվ պատահական չէ, որ այդպիսի չհասկացվող պատերազմին Ալիեւին դրդում են բռնապետական Թուրքիան ու Ռուսաստանը: Պարզ է, որ նավթ ու գազ ունեցող Ալիեւը առաջիկա ձմռանը բոլորի շահերի մեջ տեղավորվում է, բայց ձմեռն ավարտվելու է: Ու բացի դրանից, հանձին Ալիեւի, աշխարհը կերակրում է մի հրեշի, որը վաղ թե ուշ դուրս կգա նրա դեմ:

Աշխարհը նախահարձակությունը չի հասկացել, չի հասկանում ու չի հասկանալու: 20-րդ դարում դա դեռ հասկացվում էր: Հիմա նախահարձակության համար քեզ այլ փաստարկներ են պետք: Երբ Իսրայելը կրակում է Լիբանանի կամ Սիրիայի վրա, հասկանալի է, այդ երկրներում հրեաների բնորոշմամբ իրենց ազգային անվտանգությանը սպառնացող ահաբեկչական բազաներ կան, որտեղ Իսրայելի դեմ կռվող մարտիկներ են դաստիարակվում:

Երբ ԱՄՆ-ը հարձակվում է Իրաքի կամ Աֆղանստանի վրա, նա հիմնավորում ունի՝ միջազգային ահաբեկչությունը, որի մագիլները հասել էին ԱՄՆ:

Սերբիայի վրա ՆԱՏՕ-ի ուժերը հարձակվեցին, երբ պարզ դարձավ, որ Միլոշեւիչը ցեղասպանության է ենթարկում Կոսովոյի եւ Բոսնիայի ալբանացիներին:

Ռուսաստանը գրոհեց Վրաստանի վրա ու մարսեց էդ գրոհը, որովհետեւ նախահարձակը վրացիներն էին: Փաստն այն է, որ Աբխազիան Վրաստանինն է, բայց աբխազները՝ ոչ: Ու Ռուսաստանն այս դեպքում հասկացրեց, որ սա էլ է Կոսովո: Համենայնդեպս բոլորն ընդունում են, որ Աբխազիան ու Հարավային Օսեթիան վիճելի տարածքներ են, թեպետ նրանց անկախությունը ճանաչված չէ:

Ադրբեջանը 2020-ին պատերազմ սկսեց, ու ոչ ոք ախ չքաշեց, որովհետեւ դե յուրե նա կռվում էր իր տարածքների համար: Բայց հիմա ի՞նչ հիմնավորմամբ է Ադրբեջանը հարձակվում Հայաստանի վրա: Որքան էլ տարօրինակ է, ավելի լուրջ հիմնավորում կա, քան միջանցքը: Ադրբեջանը մեզ ցույց է տալիս օկուպացման ցավը: Որովհետեւ 30 տարի տեսել է դա:

Բայց դա արդարացում չէ: Որովհետեւ էդ 30 տարվա ցավով կրկին չես մտնի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա ու ասի, թե հայերին հիշեցնելու բան ունեմ։ Ուստի ասում է, թե մեր եւ Հայաստանի սահմանները ճշգրիտ չեն, ու ես ուզում եմ, որ օր առաջ դրանք ճշգրտվեն։ Ընդ որում՝ դելիմիտացիայի անվան տակ նա նույնիսկ կարող է այդ տարածքներին տեր դառնալ, որովհետեւ դելիմիտացիայի ծուղակը մենք չընկալեցինք:

Տարասովը մեզ բացատրեց, թե ինչպես իրենց թեթեւ ձեռքով մենք ընկանք այդ թակարդը: Տարասովը մեզ՝ հայերիս, ասաց՝ դուք չեք ավարտել դելիմիտացիայի գործընթացը, հետեւաբար не факт, որ դրանք ձեր տարածքներն են:

Համարենք, թե սա էլ հասկացանք: Բայց հիմա ի՞նչ հիմնավորմամբ պետք է նոր պատերազմ սկսի Ալիեւը: Այդ հիմնավորումը չկա։ Հայաստանը ոչնչով չի սպառնում Ադրբեջանին, կորցրել է ավելին, քան ենթադրում էր պատերազմը, ռեւանշի հայտարարություններ չի անում, ահաբեկիչներ չունի նույնիսկ ըստ Ադրբեջանի։

Ուրեմն ի՞նչը կարող է դառնալ պատերազմի պատճառ։ Այդպիսի պատճառ չկա։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ջերմուկ–Երեւան–Ջերմուկ երթուղու աշխատանքը վերականգնվել է
հաջորդը
Բայդենն ընդգծել է դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն