• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքվի պատասխանից պարզ կդառնա՝ քանի զինծառայող է գերեվարվել. Զեյնալյան

aliq 11:45 | 27.09.2022
aliq 11:45 | 27.09.2022
European Court of Human Rights

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) գերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը «Առաջինի լրատվական ալիքին» հայտնել է. «Մեր վստահորդների թիվը 15-ի է մոտենում: Մեր վստահորդներից 3-ի վերաբերյալ որեւէ տեսանյութ կամ ապացույց չի եղել նրանց գերի ընկնելու վերաբերյալ, սակայն Կարմիր խաչի միջոցով է հաստատվել նրանց գերեվարման փաստը: Նրանք անհետ կորած են համարվել, ուստի դեռ վաղ է ասել, թե քանի գերի ունենք»,- շեշտել է իրավապաշտպանը:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից ավելի վաղ հայտնել էին, որ Ադրբեջանի կառավարությունը ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար Եվրոպական դատարանից լրացուցիչ ժամանակ է խնդրել։ ՄԻԵԴ-ը բավարարել է խնդրանքը։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է:

«Կախված սեպտեմբերի 29-ի՝ Ադրբեջանի պատասխանից՝ գուցե հնարավոր լինի հստակ նշել, թե քանի զինծառայող է հայտնվել գերության մեջ, քանիսի ճակատագիրն է դեռեւս անհայտ: Փաստաբանական խմբի դիմումների հիման վրա դատարանը հարցումներ է ուղարկել Բաքվին: Այս պահի դրությամբ հրատապ միջոց կիրառելու որոշում դեռեւս ընդունված չէ»,- նշել է Արտակ Զեյնալյանը:

Իրավապաշտպանը հավելել է, որ այս միջոցների կիրառումը այնպիսի միջոցառումներ են, որոնք անիմաստ չեն դարձնի վերջնական դատական ակտը:

«Սա կյանքի իրավունքը ապահովելուն, պաշտպանելուն է վերաբերում: Որ անդառնալի չլինեն փոփոխությունները, ներկայացրել ենք ռիսկերը, որ այնտեղ գտնվելը կյանքին վտանգ է սպառնում: Այդ հիմնավորումների ազդեցության տակ ՄԻԵԴ-ը 2020-ին բազում որոշումներ է ընդունել, հիմա առատ ապացույցներով այդ ռիսկերը հիմնավորվում են»,- շեշտել է Զեյնալյանը:

Ըստ ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցչի՝  ձեռքի տակ դեռեւս չկան խոշտանգման դեպքերի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության տվյալները: Զեյնալյանը շեշտել է, որ բացառությամբ հրապարակված մեկ տեսանյութի՝ իրենք այլ ապացույցներ չունեն, լինելու դեպքում պատրաստ են միջազգային ատյաններում հանդես գալու նաեւ խոշտանգվածների իրավունքների պաշտպանությամբ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չէ
հաջորդը
Առցանց անմաքս առեւտրի շեմը կգործի մինչեւ 2023-ի ապրիլի 1-ը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն