• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հատ-հատ մտնում էին տներն ու տվյալներն անցկացնում թղթին

aliq 18:45 | 29.09.2022
aliq 18:45 | 29.09.2022
population

ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը հայտնել է, որ հոկտեմբերի 13-22-ը Հայաստանում կանցկացվի անկախությունից հետո երրորդ մարդահամարը։

Ըստ նրա՝ սա տարբերվելու է մյուս երկու մարդահամարներից: Նա նշել է, որ նախկինում հաշվարկողները մտնում էին յուրաքանչյուր տուն ու տեղեկությունները լրացնում էին թղթային տարբերակով։ Ներկայում հարցադրումներն արվելու եւ գրանցվելու են պլանշետների միջոցով։

Կույումջյանը նշել է, որ այս մարդահամարը պետք է արվի համակցված ձեւով․ ռեգիստրի վարչական աղբյուրներից ստացված տվյալները համակցվելու են ընտրանքային կամ ամբողջացված հետազոտական տվյալների հետ։ Հայաստանի պարագայում բնակչության ռեգիստրի տվյալները պետք է համակցվեն 25 տոկոս ընտրանքով ձեւավորված եւ հարցազրույցների միջոցով հավաքված տվյալների հետ։

Մարդահամարի բաժնի պետը ավելացրել է, որ եթե անձը մեկ տարուց ավելի բացակայի երկրից, նա չի ներառվի մշտական բնակչության կազմում։ Կարինե Կույումջյանը հավելել է, որ անձը կարող է հրաժարվել հարցերին պատասխանելուց, եթե դրանք վերաբերում են ազգությանը եւ լեզուներին։

2011-ին Հայաստանի մշտական բնակչության թիվը 2 միլիոն 871 հազար 509 էր

Վերջին մարդահամարը Հայաստանում անցկացվել է 11 տարի առաջ` 2011-ին։ Դրա տվյալներով Հայաստանի մշտական բնակչության թիվը 2 միլիոն 871 հազար 509 է։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ բնակվում է 2 միլիոն 961 հազար 900 մարդ: Նրանցից 1 միլիոն 564 հազար 500-ը կին են, 1 միլիոն 397 հազար 400-ը՝ տղամարդ: Քաղաքներում բնակվում է 1 միլիոն 890 հազար 200 մարդ, իսկ գյուղերում՝ 1 միլիոն 71 հազար 700 մարդ:

2022-ի տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63,1%-ը եղել է աշխատունակ բնակչությունը՝ 16-62 տարեկան, 21,4%-ը` աշխատունակ տարիքից ցածր՝ 0-15 տարեկան, իսկ 15,5-ը` աշխատունակ տարիքից բարձր՝ 63 եւ ավելի տարեկան բնակչությունը: Հայաստանի 1000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել անաշխատունակ տարիքի 585 մարդ՝ 245 տարեց եւ 0-15 տարեկան 340 երեխա:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դեսպանները Սոթքում ծանոթացել են հրետակոծման հետեւանքներին
հաջորդը
Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 5

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն