• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պայթյուններն անակնկալ էին թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրամիության համար

aliq 13:54 | 30.09.2022
aliq 13:54 | 30.09.2022
Nord Stream

Ըստ ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալության՝ «Հյուսիսային հոսք»-երին առնչվող աննախադեպ արտակարգ պատահարի պատճառները դեռ պետք է պարզել։ Առայժմ դժվար է գնահատել նաեւ համախառն տնտեսական վնասը։ Պարզ չէ, թե ում հաշվին են վերանորոգելու խողովակները ու որքան ժամանակ կպահանջվի։ ԵՄ-ում արդեն մտավախություն ունեն, որ գազատարներից ընդմիշտ կզրկվեն։

Արտահոսքերը տեղի են ունեցել «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք-2»-ի միանգամից երեք գծերի վրա: Դա անակնկալ էր թե՛ Ռուսաստանի, թե՛ ԵՄ-ի համար։ Երկու կողմերն էլ խոսում են դիտավորյալ գործողությունների ու դիվերսիայի մասին։

Նյութական վնասից մինչեւ շրջակա միջավայրի վնասներ

Բոլոր գծերի թողունակությունը 110 միլիարդ խորանարդ մետր է։ Իսկ կապույտ վառելիքի արժեքը Եվրոպայում այժմ գերազանցում է 2000 դոլարը հազար խորանարդ մետրի համար։ Ու թեեւ երկու գազատարներն էլ վթարի պահին չէին օգտագործվում, դրանցում հարյուր միլիոնավոր խորանարդ մետր տեխնոլոգիական գազ էր կուտակվել։

Այսպես, Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փորձագիտական գնահատականներով՝ յուրաքանչյուր գծի մեջ կարող էր մոտ 100 միլիոն խորանարդ մետր գազ լինել։ Եթե հաշվի առնենք ներկայիս գները, ապա դա 500-600 միլիոն դոլարի վնաս է։ Գումարած կարգավորիչների հնարավոր տուգանքները՝ շրջակա միջավայրին վնաս հասցնելու համար։

Այլ տվյալներով՝ երեք գծերից յուրաքանչյուրի մեջ եղել է 150-ից մինչեւ 360 միլիոն խորանարդ մետր, այսինքն՝ գումարային՝ 450-1080 միլիոն խորանարդ մետր:

«Հյուսիսային հոսք»-ը մի քանի շաբաթ կհետազոտեն, ամիսներ՝ կվերականգեն

Վերլուծաբանները դեռ չեն համարձակվում գնահատել ենթակառուցվածքների վերականգնման հնարավոր ծախսերը։ Գլխավոր հարցն այն է, թե ով է վճարելու դրա դիմաց։ Համաձայն պայմանագրերի՝ վերանորոգման պարտավոր են զբաղվել «Հյուսիսային հոսք»-երի օպերատորները՝ «Գազպրոմի» դուստր ընկերությունները։ Իսկ նրանք, ամենայն հավանականությամբ, պետք է վարձեն կազմակերպություններ, որոնք կարող են նման աշխատանք անել։

Ապահովագրական շուկայում երկու աղբյուները հայտնել են, որ «Հյուսիսային հոսք» ու «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարերն ապահովագրված են եղել արտասահմանյան ընկերություններում, սակայն ապահովագրության պայմանները հայտնի չեն:

Երեք խողովակները մշտական օգտագործման համար ոչ պիտանի կդառնան

Էներգետիկ ոլորտի անկախ վերլուծաբան Դմիտրի Ադամիդովը նշում է, որ եթե կատարվածը ապահովագրական դեպք ճանաչվի, ապա ապահովագրողը կվճարի, բայց դատական քննություն կպահանջի: Սակայն, ըստ նրա, հարցը նույնիսկ փողը չէ։ Հաշվի առնելով եվրոպական արդյունաբերության եւ լոգիստիկային առնչվող ներկա խնդիրները, ինչպես նաեւ փոխադարձ պատժամիջոցները, խողովակաշարի եւ ագրեգատների վերականգնման պատվեր կատարելն այնքան էլ հեշտ չէ։

Եվրոպայում արդեն պատրաստվում են վատագույնին։ Ինչպես հաղորդում է Tagesspiegel-ը, հղում անելով կառավարության սեփական աղբյուրներին, իշխանությունը վախենում է, որ «Հյուսիսային հոսքի» ու «Հյուսիսային հոսք-2»-ի երեք խողովակները մշտական օգտագործման համար ոչ պիտանի կդառնան: Պարբերականի տեղեկություններով՝ եթե դրանք մոտ ժամանակներս չվերանորոգվեն, ապահերմետիզացիայի պատճառով մեծ քանակությամբ աղի ջուր ներս կմտնի, ինչը կոռոզիա կառաջացնի։

«Թուրքական հոսք» խողովակաշարի աստեղային ժամը

Պետք չէ հուսալ, որ վերանորոգումն արագ կլինի։ Վթարի վայրի հետազոտությունը, հավանաբար, մի քանի շաբաթ կտեւի, իսկ վերականգնումը՝ ամիսներ:

Այժմ Եվրոպա գազի մատակարարումներն իրականացվում են բացառապես Ուկրաինայի տարածքով (օրական մոտ 42 միլիոն խորանարդ մետր) ու «Թուրքական հոսք» խողովակաշարով: Ներդրումների գծով մասնավոր խորհրդատու, Անկախ տնօրենների ասոցիացիայի անդամ Նիկոլայ Նեպլյուեւը նշում է, որ «Հյուսիսային հոսքը» դեռ կարելի էր օգտագործել՝ աշխարհաքաղաքական պայքարը հարթելու ու պատժամիջոցների չեղարկման դիմաց կապույտ վառելիք ստանալու համար:

Հիմա Եվրոպան զրկվել է հարցը կարգավորելու եւ Ռուսաստանից գազի մատակարարումը նորմալ ռեժիմով վերականգնելու հնարավորությունից։ Վառելիքի արժեքը միայն կաճի, իսկ դա նշանակում է, որ գազային ամբողջ արդյունաբերությունը արտառոց գին կվճարի կամ բոլորովին կփակի արտադրությունը։

Արդյունաբերական եւ տրանսպորտային ձեռնարկությունների աշխատանքը կաթվածահար կլինի

Ռիսկի գոտում են էներգատար ոլորտների հարյուրավոր եվրոպական գործարաններ։ Ինչպես եւ նախկինում, հարվածի տակ կհայտնվեն մետալուրգիան ու պարարտանյութերի արտադրությունը. ազոտական պարարտանյութերի թողարկման հզորությունների 70 տոկոսն արդեն պարապուրդի մեջ է:

Արդյունաբերության ոլորտի անկախ մասնագետ Լեոնիդ Խազանովը ենթադրում է, որ եթե Ռուսաստանից բնական գազի արտահանումը դադարեցվի, կկանգնեն ֆոսֆորային ու կալիումական պարարտանյութեր արտադրող բոլոր ձեռնարկությունները։ Միաժամանակ, այդ ճակատագրին կարժանանան մետաղագործական, ավտոմոբիլային, սննդի եւ այլ արդյունաբերական գործարանները, շատ էլեկտրակայաններ, որոնք երկնագույն վառելիք են օգտագործում: Կարող է նույնիսկ կրճատվել ուղեւորատար ու բեռնատար գնացքների երթեւեկությունը։

Այսպիսով, էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում ձմռանը նոր սուր փուլ կմտնի։ Ռուսաստանն, իր հերթին, անորոշ ժամկետով զրկվում է գազի մատակարարումներից ստացվող հնարավոր եկամուտներից։ ՌԴ ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Բրյուսելի հետ հետաքննել «Հյուսիսային հոսքում» տեղի ունեցած վթարները։ Սեպտեմբերի 30-ին գազատարների դեմ դիվերսիաների կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ տեղի կունենա:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՊՀ-ն կարող է օգտակար լինել կարգավորման հարցում. Լավրով
հաջորդը
Պրահայում բողոքում են ՌԴ-ին պատժամիջոցների ենթարկելու դեմ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն