• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զոհերի մարմինները չի հաջողվում դուրս բերել. ԳՇ պետի տեղակալ

aliq 15:58 | 30.09.2022
aliq 15:58 | 30.09.2022
Arakel Martirosyan

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը Վարդենիսում օտարերկրյա դիվանագետներին հայտնել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիան 3-րդ լայնամասշտաբ գործողությունն էր՝ ուղղված հիմնականում Հայաստանի բնակավայրերի դեմ: Նա հակադարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումներին՝ իբր վերջին գործողությամբ ստիպված նախահարձակ են եղել՝ կասեցնելու հայկական զինուժի երեւակայական գործողությունները:

«Որպես ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ` ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ հայկական ԶՈւ կողմից ոչ մի նման միջոցառում պլանավորված չի եղել եւ չի էլ կարող լինել, քանի որ դա հակասում էր մեր ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններին»,-շեշտել է Մարտիկյանը: Գեներալը հավելել է, որ ռազմական գործողությունները հիմնականում ուղղված էին խիտ բնակեցված բնակավայրերի դեմ: Ադրբեջանական ուժերն իրենց ներկայությամբ հոգեպես եւ բարոյապես ճնշելով մոտակա գյուղերի բնակիչներին՝ փորձում են նրանց ստիպել լքել իրենց տարածքները:

ԶՈՒ ԳՇ շտաբի պետի տեղակալը նշել է, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական սադրանքի հետեւանքով հակառակորդին հաջողվել է Վարդենիսի ուղղությամբ գրավել մի քանի մարտական դիրք, որոնք կարեւոր չեն մարտավարական, բայց կարեւոր են ռազմավարական տեսանկյունից: Բանն այն է, որ դրանք անմիջականորեն կախված են ՀՀ բնակավայրերի վրա, կարողանում են որոշակի հսկողություն սահմանել Հայաստանի ճանապարհների, երթուղիների վրա: Գեներալը նշել է, որ ամենամեծ տարածքային կորուստները եղել են Ջերմուկի հատվածում:

Անդրադառնալով օպերատիվ իրավիճակին՝ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալկը հայտնել է, որ իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով ներկայում համեմատաբար հանգիստ է:  Սեպտեմբերի 28-ին Ջերմուկի շրջանում տեղի ունեցած կրակի ռեժիմի խոշոր խախտման ժամանակ հակառակորդը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ եւ ԱԹՍ-ներ, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր հերթին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ ադրբեջանական ուժերը թիրախավորել են քաղաքացիական տարբեր ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, վարչական շենքեր, տներ, արտադրական տարածքներ, էլեկտրահաղորդման գծեր, կամուրջներ, ճանապարհներ, գազի խողովակներ: Հրթիռակոծվել են նաեւ Հայաստանից Իրան գնացող էլեկտրահաղորդման գծերը: Գնել Սանոսյանն ընդգծել է, որ 12 ժամ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ այդ էլեկտրագծերին ու դրանք վերականգնել։ Դիտավորյալ խախտվել է Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանում սպառվող կավճի կեսը՝ սահմանապահ Նոր Ազնաբերդից
հաջորդը
ՌԴ-ին միավորվելու համար հանրաքվեներն անընդունելի են. Գուտերեշ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն