• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ընդդիմադիր կուսակցության գրասենյակներում խուզարկություններ են անցկացրել

aliq 12:30 | 01.10.2022
aliq 12:30 | 01.10.2022
AFD

Ըստ գերմանական DPA գործակալության՝ Բեռլինի դատախազությունը, ինչպես նաեւ մի շարք այլ գերմանական երկրամասերի իրավապահ մարմինների ներկայացուցիչներ խուզարկություններ են սկսել Գերմանիայի «Այլընտրանք Գերմանիայի համար» ընդդիմադիր կուսակցության կենտրոնակայանում եւ մի շարք տարածաշրջանային բաժանմունքների գրասենյակներում։ Կուսակցության նախկին ղեկավարին ու նախկին գանձապահին կասկածում են միջոցների վատնման համար։

Ինչ է տեղի ունեցել

Գերմանական իրավապահ մարմինների տվյալներով՝ 2016-2018 թվականների կուսակցության գործունեության հաշվետվությունների համար պատասխանատու կուսակցության նախկին ղեկավար Յորգ Մոյթենն ու նախկին դաշնային գանձապետ Քլաուս Գյունտեր Ֆորմանը կուսակցական օրենսդրության խախտումներ են արել եւ միջոցներ վատնել: Կուսակցական հանգանակությունների վերաբերյալ նրանց ներկայացրած հաշվետվությունները ենթադրաբար սխալ տեղեկություններ են պարունակել։ Այդ առնչությամբ ներկայում հետաքննություն է ընթանում։

Օտարերկրյա ֆինանսավորման կասկածանքներ

Իրավապահները փորձում են հասկանալ 2017-ին կուսակցության նախընտրական արշավում ներգրավված ֆինանսական միջոցներին առնչվող որոշ դրվագներ։ Նախկինում կուսակցությունը 400 հազար եվրո օտարերկրյա ֆինանսավորում է ներգրավել՝ Եվրախորհրդարանում պատգամավոր առաջադրված կուսակցականներ Գիդո Ռայլի եւ նույն Յորգ Մոյթենի նախընտրական ֆինանսավորման համար։ Այդ ժամանակ էլ Գերմանիայի դաշնային խորհրդարանը՝ Բունդեսթագը, առաջին անգամ ուշադրություն դարձրեց, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը օգտվել է օտարերկրյա ֆինանսավորումից, որի օգնությամբ էլ առաջին անգամ հայտնվել է պառլամենտում։

Որտեղ են իրականացվում խուզարկությունները

Խուզարկություններն անցկացվել են Բեռլինի կուսակցական յոթ գրասենյակներում եւ երեք երկրամասային գրասենյակներում՝ Բադեն-Վյուրթեմբերում, Բավարիայում եւ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում։ Խուզարկությունների ընթացքում առգրավվել են տարբեր բնույթի փաստաթղթեր եւ տեղեկատվության կրիչներ։

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից արդեն քննադատել են խուզարկությունները եւ հայտարարել, որ դրանք Գերմանիայի ընդդիմադիր կուսակցությանը վախեցնելու միտում ունեցող գործողություններ են։ Կուսակցությունից հայտարարել են նաեւ, որ եթե դատախազությունը նախապես տեղեկացներ, կուսակցությունն անհրաժեշտ բոլոր նյութերը կտրամադրեր, ու խուզարկության անհրաժեշտություն չէր առաջանա։

Ի դեպ, գերմանական քաղաքական երկնակամարում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, բացի ընդդիմադիր լինելուց, հայտնի է նաեւ որպես ռուսամետ եւ Կրեմլի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող քաղաքական ուժ։ Կուսակցության ղեկավարությունը 2020-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, իսկ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո հանդես է եկել «Հյուսիսային հոսք 2» գազամուղի գործարկման օգտին։ Ռուսամետ քաղաքական գիծը բավական լուրջ պայքարի դուռ է բացել նաեւ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ներսում, նույնիսկ որոշ կուսակցականներ ռուսամետ դիրքորոշմանը դեմ լինելով հեռացել են կուսակցությունից։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Զուգահեռ պատմությա՞ն», թե՞ իրականության «անեծք»
հաջորդը
Հաց լոյալության դիմաց, պատերազմ՝ հեռուստացույցով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն