• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Դատապարտել են ադրբեջանական վայրագությունն ու եվրոպական լռությունը

aliq 15:42 | 03.10.2022
aliq 15:42 | 03.10.2022
European Union

«Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայ զինվորների սպանությունը:

«2020-ի պատերազմի ռազմական հանցագործությունների անպատժելիությունն ու հետաքննության բացակայությունը խթանում են նոր վայրագություններ: Սա վայրագություն է: Այսօր էլ յոթ անզեն հայ տղամարդկանց ակնհայտ սպանությունն է հրապարակվել Ադրբեջանի վերջին ներխուժման ժամանակ։ Ուրախ եմ տեսնելու ԵՄ-ի արձագանքն այս խնդրին»,- թվիթերյան գրառման մեջ նշել է Թոմաս դե Վաալը:

Հայերի արյունն ավելի քի՞չ արժի, քան ուկրաինացիների արյունը. Բուայե

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն իր հերթին քննադատել է եվրոպական լրատվամիջոցներին եւ քաղաքական գործիչներին` Ադրբեջանի պատերազմական հանցագործություններին չարձագանքելու համար։

«Ֆրանսիայի, ԵՄ լրատվամիջոցներ, ինչի՞ եք սպասում, որ գործեք փոքր ու ժողովրդավար Հայաստանի անունից։ Տիկի՛ն Ուրսուլա ֆոն դեր Լայեն, սպասե՛ք, մինչեւ ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները ավարտե՞ն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Հայերի արյունն ավելի քի՞չ արժի, քան ուկրաինացիների արյունը»,- Թվիթերում գրել է Բուայեն։

Թույլ չենք տալու հավասարության նշան դնել զոհի եւ հանցագործի միջեւ. Մարուքյան

«Անգամ համեմատության եզր չի կարող լինել այն ամենի հետ, ինչ մենք տեսանք այս զազրելի տեսանյութում: Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի եւ հանցագործի միջեւ»,– արձագանքելով Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմանը՝ նշել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը վստահ է, որ հայկական ուժերը երբեք նման պատերազմական հանցագործություններ չեն կատարել։

Գիտենք նրանց անունները, շտապ անհրաժեշտ են անհատական պատժամիջոցներ. գերմանացի պատգամավոր

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը եւս  մեկնաբանել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի վերջին թվիթը՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պատերազմական հանցագործների նկատմամբ:

«Մենք արդեն գիտենք Ադրբեջանի բանտերում խոշտանգումների այլ դեպքերի մասին, գիտենք նրանց, ովքեր ներգրավված են դրանցում: Մենք գիտենք նրանց անունները. մեզ շտապ անհրաժեշտ են անհատական ​​պատժամիջոցներ այս հանցագործների դեմ»,- գրել է Տաուբադելը։

Հարց՝ ուղղված Ադրբեջանի հետ գազի պայմանագիր կնքած Ֆոն դեր Լայենին

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն ադրբեջանական զինծառայողների ձեռքով հայ ռազմագերիների գնդակահարությունն անվանել է Բաքվի ռեժիմի հերթական բարբարոսությունը։

«Եվ սրանք այն մարդիկ չե՞ն, որոնց հետ դուք պայմանավորվել եք, եւ որոնց վստահելի գործընկեր եք համարում, տիկի՛ն Ֆոն դեր Լայեն»,- թվիթերյան գրառման մեջ Եվրահանձնաժողովի նախագահին իր հարցն է ուղղել Ջոն Ինյարիտուն։

Բորելը կներկայացնի Բրյուսելի դիրքորոշումը

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրախորհրդարանը կվերլուծի Բաքվի եւ Երեւանի միջեւ ռազմական հակամարտության զարգացումը վերջին բախումների առնչությամբ։ Հարցուպատասխանի ժամի ընթացքում, որը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, պատգամավորներին կբացատրի Բրյուսելի դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գոնե այս ձմեռ Եվրոպային առաջարկելու բան չունենք
հաջորդը
Ադրբեջանը հարձակվել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա. El País

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն