• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գնդակահարել է ադրբեջանական «Կոմանդո» ջոկատը՝ Իշխանասարի դիրքերից մեկում. Սահակյան

aliq 16:54 | 03.10.2022
aliq 16:54 | 03.10.2022
European Parliament

«Հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը»,-  ասել է ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Իրավապաշտպանը նշել է, որ ադրբեջանական ջոկատի վերապատրաստմամբ զբաղվում են թուրք հրամանատարները: Փաստացի ստացվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ներգրավված է նման վայրագություններին:

«Հետք» պարբերականին տված հարցազրույցում Սահակյանը նշել է, որ հայկական կողմն արդեն պարզել է, որ երեկ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որում հայ ռազմագերիների գնդակահարության կադրեր են երեւում, կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում` «Հովազ 1» բարձունքում: Ըստ նրա` կան հստակ փաստեր, որ 10 օր առաջ այդ հատվածից ադրբեջանցիները նկարներ են տարածել։

«Արդեն նույնականացրել ենք գնդակահարված երկու զինծառայողի, որոնք երեւում էին նաեւ ադրբեջանցիների տարածած տեսանյութում` իրենց իրերով, տեղանքով: Այսինքն` միանշանակ է, որ Իշխանասարում է եղել»,- «Հետք» պարբերականի հետ զրույցում ասել է Սահակյանը:

Տեսանյութում երեւում է, որ դիրքում գտնվել է 9 զինծառայող, որոնցից երեւում է 4-ի գնդակահարությունը: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ եւս կան: Ըստ Սահակյանի` դիրքում ծառայություն իրականացնողների ցուցակը պետք է տրամադրեր պետությունը, սակայն այդ առումով հապաղել են, հավանաբար որպեսզի իրենք հանդես գան հայտարարությամբ: Իրավապաշտպանը նշել է, որ այլ տարբերակով կարողացել են այնտեղ ծառայողների ցուցակը ձեռք բերել:

Ըստ Սահակյանի՝ միջազգային հանրությանն արդեն իսկ ներկայացվել են սպանությունների բավարար դեպքեր, որոնք ոչ թե եզակի դրվագներ են, այլ մասշտաբային, ինչը կարող է լինել միայն պլանավորված պետական քաղաքականության դեպքում։ Իրավապաշտպանի պնդմամբ` այդ ապացույցների գոյության պայմաններում տնտեսական եւ այլ քաղաքական շահերից ելնելով համարժեք պատասխան չի եղել։

«Մեր առաջին քայլը պետք է լինի այս միջադեպերի շարունակականության համար միջազգային հանրության պատասխանատվության եւ նրանց անգործության հետեւանքների հստակեցումը։ Քաղաքական առումով այստեղ պետք է հստակ ազդակ լինի, որ ոչ համարժեք արձագանքը ծնում է նոր եւ շարունակական հանցագործություններ։ Հայաստանի իրավապահ մարմինները եւս անելիքներ ունեն, որոնք լուրջ եւ հետեւողական քննության արդյունքում միջազգային համագործակցությամբ կարող են արդարադատությանը ներկայացնել ադրբեջանցի զինծառայողներին»,– ընդգծել է  Սահակյանը։

Նրա պնդմամբ` ՀՀ իրավապահները նման դեպքերի առնչությամբ կարող են շփվել բարեկամական երկրների հետ եւ հասնել այդ երկրներում քրեական հետապնդումների իրականացմանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ամփոփվեց գրքի երևանյան հինգերորդ փառատոնը
հաջորդը
Հող է նախապատրաստում «ամենապատերազմավտանգ» պահանջները բավարարելու համար. Զուրաբյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն