• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Տեսանյութը ներկայացվել է ՄԻԵԴ եւ Արդարադատության միջազգային դատարան

aliq 21:08 | 03.10.2022
aliq 21:08 | 03.10.2022
International Court of Justice

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակում հոկտեմբերի 3-ին նշված դատարաններին է ներկայացվել հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում շրջանառված հայ զինծառայողների սպանության տեսանյութը՝ եւս մեկ անգամ ընդգծելով էթնիկ հայերի հիմնարար իրավունքների՝ ադրբեջանական կողմի խախտման փաստը:

Անհրաժեշտ է միջազգային հանրության խիստ դատապարտումը. Ամենայն հայոց Կաթողիկոս

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնել են, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 3-ին ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի ուղեկցությամբ։

Հանդիպմանը ներկա էր նաեւ Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը։

Ողջույնի իր խոսքում Վեհափառ Հայրապետն արձանագրել է, որ հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն է տածում բարեկամ Իտալիայի նկատմամբ, որի հետ հարաբերությունները խարսխված են ընդհանուր պատմամշակութային եւ քրիստոնեական արժեքների վրա։

Բարձր գնահատելով երկու երկրների Վճռաբեկ դատարանների միջեւ ձեւավորվող գործակցությունը՝ Ամենայն հայոց կաթողիկոսը նկատել է, որ հայ-իտալական դարավոր բարեկամությունն արտահայտվում է նաեւ եկեղեցական մակարդակով, ինչի վկայությունն են Հայ առաքելական եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիների եղբայրական փոխհարաբերությունները։

Անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմին եւ սեպտեմբերի 13-ին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի  ռազմական գործողություններին՝ Նորին Սրբությունը նշել է, որ Արցախի եւ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի իրականացվող ագրեսիան ու ոտնձգությունները կանխելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության խիստ դատապարտումը։

Նորին Սրբությունը կարեւորել է նաեւ միջազգային հանրության գործուն աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի գործընթացում։

Իր հերթին Պիետրո Կուրցիոն ընդգծել է, որ Հայաստանն ու Իտալիան, լինելով քրիստոնյա երկրներ, ունեն նույն արժեհամակարգը, եւ այդ առիթով վստահություն է հայտնել, որ հայ-իտալական ջերմ հարաբերությունները կզարգանան ու կամրապնդվեն նաեւ երկու երկրների Վճռաբեկ դատարանների միջեւ փորձի փոխանակմամբ եւ համագործակցությամբ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստերին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վայրագության համար մեղավորները պետք է պատժվեն. Նեդ Փրայս
հաջորդը
Կուսուցանեն 15 հազար ուկրաինացի զինվորականների

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն