• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանից Ռուսաստանի հիմնական պահանջները․ «գաղտնազերծում» 2

aliq 15:45 | 04.10.2022
aliq 15:45 | 04.10.2022
pashinyan

Իշխանական «Հայկական ժամանակ» թերթը, որը խոստացել է հաջորդիվ անդրադառնալ հարցին, թե ինչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն, հղում անելով «հավաստի աղբյուրին» եւ «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ Հայրապետի, 3 նախագահների եւ փորձագիտական հանրության» վերնագրով այս անգամ հրապարակել է Հայաստանից Ռուսաստանի պահանջները։ Ավելի վաղ թերթը գաղտնազերծել էր Հայաստանից Ադրբեջանի 5 հիմնական պահանջները։

«Մեր տարածաշրջանում Ռուսաստանի ցանկությունները տեղավորվում են նրա գլոբալ ցանկությունների շղթայի մեջ, եւ Հայաստանն ու Ղարաբաղը նրա այդ ցանկությունների շղթայի մի օղակն են։ Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական եւ գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի եւ որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը»,-  գրում է թերթը։

Թերթի «Հավաստի Աղբյուր»-ն այնուհետեւ նշում է, որ ՌԴ-ի գործողությունների իմաստը «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար Հայաստանի անվտանգային խոցելիությունը ցույց տալն է, որպեսզի ՀՀ-ն անհապաղ դիմի ՌԴ-ին։

Ի միջի այլոց

Այդ տեղեկությունը մեկնաբանելիս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ նման խոսակցություն չկա, քանի որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն։

Իր հերթին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անհեթեթություն է անվանել հայաստանյան լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, թե Ռուսաստանն իբր ցանկանում է, որ Հայաստանը մաս կազմի Ռուսաստան-Բելառուս միութենական պետության։

Դասագրքային ճշմարտություննե՞ր, թե՞ աղմկահարույց գաղտնազերծումներ

«Չնայած հրապարակային հայտարարություններին՝ Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետեւ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք ՌԴ վերահսկողության ներքո։ Էականը վերջին գործոնն է, որովհետեւ ավտոճանապարհ Իրանի տարածքով էլ կա։ Երկաթուղի Իրանով էլ կարելի է կառուցել։

Ուկրաինայում գործերի ոչ այնքան հաջող ընթացքը ըստ էության ավելի է սրել 2011-ից հետո հաստատված այն վիճակը, որ Ռուսաստանը դժվարանում է հիմա արդեն 2020 թվականից հետո հաստատված ստատուս քվոյի երաշխավորը լինել․ Խծաբերդն ու Փառուխը դրա վառ վկայությունն են»,- «Հավաստի Աղբյուր»-ի անունից գրում է թերթը՝ հավելելով, որ «Թուրքիայի եւ Ադրբեջանի դերը ավելի է մեծացել, եւ հիմա Ադրբեջանը կարող է դառնալ ՌԴ-ից ԵՄ գազի եւ նավթի արտահանման հարթակ»։

Ճակատագրական այս իրավիճակում ի՞նչ է պահանջվում Հայաստանից

Ավելի վաղ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պարզաբանել է, որ իշխանությանն ու ընդդիմությանն առաջարկել է կլոր սեղանի շուրջը նստել եւ քննարկել՝ ճակատագրական այս իրավիճակում ինչ է պահանջվում Հայաստանից, միջազգային համայնքն ինչ է առաջարկում եւ հնարավոր լուծումներից ընտրել ամենաքիչ ցավոտը եւ համատեղ որոշում ընդունել։ Առաջին նախագահը նշել է, որ բանակցությունների սեղանին դրված բոլոր առաջարկներն էլ ցավոտ են Հայաստանի համար:

ՀՀ առաջին նախագահը, անդրադառնալով թերթում Ադրբեջանի պահանջների գաղտնազերծմանը, շեշտել է, որ հրապարակումն, ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսություն սկսելու առաջարկին:

Պատրաստեց Ռոբ Մանուկյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զորակոչային տարիքը մեկ տարով կբարձրացվի՞
հաջորդը
Հունաստանը խստորեն դատապարտել է հայ անզեն գերիներին գնդակահարելու դեպքը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն