• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

1 տարում ներդրվել է ավելի քան 1,1 միլիարդ դոլար

aliq 16:28 | 04.10.2022
aliq 16:28 | 04.10.2022
Iran

Իրանի Ազատ տնտեսական գոտիների Բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ահմադ  Ջամալին հայտարարել է, որ իրանական տարածքում գործող ազատ տնտեսական գոտիներում մեկ տարվա ընթացքում [2021 թվականի սեպտեմբերի 23-ից 2022 թվականի սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում] ներդրվել է ավելի քան 320 տրիլիոն ռիալ կամ 1,142 միլիարդ դոլար։

Իրանցի պաշտոնյան նշել է, որ ազատ առեւտրատնտեսական գոտիների արդյունավետությունը կարելի է գնահատել հաշվի առնելով մի քանի չափանիշ, մասնավորապես նախկին միտումների հետ համեմատությունը, առաջադրված նպատակները, որոնց պետք է հասնել ազատ առեւտրատնտեսական գոտու ստեղծմամբ, տարածաշրջանային մրցակցությունը եւ այլն։

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում [նկատի է առնվում իրանական տարվա առաջին եռամսյակը, որ համապատասխանում է մարտի 21-ից հունիս 21 ժամանակահատվածին] իրանական ազատ տնտեսական գոտիներում ներդրվել է 60 տրիլիոն ռիալ կամ մոտ 214 միլիոն ամերիկյան դոլար։ Ներկայում իրանական ազատ տնտեսական գոտիներում գործում է 2500 միավոր արդյունաբերական նշանակություն ունեցող ձեռնարկություն։

Իրանում ազատ առեւտրատնտեսական գոտիները սկսել են գործել 1989-90-ից [իրանական օրացույցի 1368 թվականից]՝ երկրի նավթային եկամուտների նվազումից հետո։

Առաջին երկու գոտիները ստեղծվել են երկրի հարավում՝ Քիշ եւ Քեշմ կղզիներում։

Մինչ օրս ստեղծվել է հինգ ազատ առեւտրատնտեսական գոտի. Սիսթան-Բելուջիստան նահանգում՝ Չաբահարում, Խուժիստանում՝ Արվանդում, Գիլանի նահանգում՝ Էնզելիում, Արեւելյան Ատրպատականում՝ Արասում, եւ Արեւմտյան Ատրպատականում՝ Մակուում։ Ազատ առեւտրատնտեսական գոտիների զարգացումն իրանական կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից է։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հունաստանը խստորեն դատապարտել է հայ անզեն գերիներին գնդակահարելու դեպքը
հաջորդը
«Ժողովրդավարությունն ուժեղացնում է ժողովրդավարությանը» սկզբունքով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն