• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀԱՊԿ-ն առանցքային դեր է խաղում կայունության պահպանման գործում. Զախարովա

aliq 16:49 | 06.10.2022
aliq 16:49 | 06.10.2022
Russia Ministry of Foreign Affairs

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) առանցքային դեր է խաղում իր պատասխանատվության գոտում խաղաղություն եւ կայունություն պահպանելու գործում։  Նա հիշեցրել է, որ 20 տարի առաջ՝ 2002-ի հոկտեմբերի 7-ին որոշվել է միջազգային տարածաշրջանային կազմակերպության կարգավիճակ տրամադրել ՀԱՊԿ-ին։

«Համեմատաբար կարճ ժամանակահատվածում կազմակերպությունը պատվավոր ճանապարհ անցավ։ Համատեղ ջանքերով ստեղծվեց անվտանգության խնդիրներով զբաղվող արդյունավետ կառույց։ ՀԱՊԿ-ը նաեւ առանցքային դեր է խաղում իր պատասխանատվության գոտում տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում»,- ասաց Զախարովան։

Նա ընդգծել է, որ այս տարվա հունվարին Ղազախստանում խաղաղապահ գործողությանը մասնակցելը ռազմաքաղաքական կառույցի հասունության վառ հաստատումն էր։

Ներկայում հետեւողականորեն ձեւավորվում են ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ գործողություններին ՀԱՊԿ հավաքական ուժերի մասնակցության պայմանները։ Ըստ Զախարովայի` ՀԱՊԿ գործընկերների հետ համագործակցության հետագա զարգացումը Ռուսաստանը համարում է արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

Նախօրեին անդրադառնալով ՀԱՊԿ-ին առնչվող թեմային՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը մտադիր է կազմակերպության պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնել կոնկրետ քայլերի նախագիծ, ըստ որի՝ ՀԱՊԿ-ը պետք է գործնականում ցույց տա կազմակերպության ներկայությունն ու դերն այս տարածաշրջանում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սամբոյի աշխարհի առաջնությունը Երեւանում
հաջորդը
Հաստատվել են ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանած նոր սանկցիաները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն