• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Միացյալ Նահանգների կոչն Ադրբեջանին․ զինված ուժերը վերադարձնել ելման դիրքեր

aliq 15:35 | 07.10.2022
aliq 15:35 | 07.10.2022
US flag

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը ելույթ է ունեցել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի եւ բանակցային գործընթացի կապակցությամբ:

Քարփենթերը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել՝ օգնելով Հայաստանին եւ Ադրբեջանին աշխատելու համապարփակ խաղաղության պայմանագրի ուղղությամբ:

Պետքարտուղարը խրախուսել է վստահության ձեւավորումն ու հետագա առաջընթացը բանակցություններում

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւի եւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով։

Դեսպանը կարեւորել է հոկտեմբերի 4-ին պետքարտուղար Բլինքենի եռակողմ զրույցը Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, որի ընթացքում պետքարտուղարը խրախուսել է վստահության ձեւավորումն ու հետագա առաջընթացը նրանց բանակցություններում։ Մայքլ Քարփենթերը նշել է, որ պետքարտուղար Բլինքենը նաեւ իր երախտագիտությունն է հայտնել կայուն խաղաղության համաձայնության հասնելու ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերին, ինչպես նաեւ Ադրբեջանից Հայաստան 17 ռազմագերիների վերադարձին։

Դաժանություն կիրառած ցանկացած անձ պետք է պատասխանատվության ենթարկվի

«Մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանին եւ Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջը լուծելու չլուծված խնդիրները։ Առանց հաշտեցման չի լինի տեւական խաղաղություն, եւ դիվանագիտությունն այդ նպատակին հասնելու միակ ճանապարհն է։ Անցյալ շաբաթ սոցիալական ցանցերի ալիքներում հայտնված սարսափելի տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը գնդակահարում անզեն հայ գերիներին, պետք է ամբողջությամբ եւ անաչառ հետաքննվի»,- շեշտել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը:

Քարփենթերն ընդգծել է, որ ձերբակալվածների նկատմամբ ցանկացած դաժանություն կիրառած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգներն ի գիտություն է ընդունում Ադրբեջանի գլխավոր դատախազի սկսած հետաքննությունը։ Դեսպանը կողմերին հորդորել է կատարել իրենց պարտավորությունները՝ արագ վերադարձնել բոլոր ռազմագերիներին եւ նման գերիների հետ վարվել իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան։

Սահմանային վեճերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով

Մայքլ Քարփենթերը նշել է, որ սեպտեմբերի 13-ին եւ 14-ին, այնուհետեւ սեպտեմբերի 28-ին հրադադարի ռեժիմի վերջին խախտումները լուրջ մտահոգել են Միացյալ Նահանգներին։ ԱՄՆ-ը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում խստորեն հետեւելու հրադադարի կայուն ռեժիմին, իրենց զինված ուժերը հետ քաշել եւ պահել որոշակի հեռավորության վրա, շարունակել բանակցությունները սահմանազատման շուրջ՝ հաջակցություն խաղաղ կարգավորման:

«Կրկնում ենք մեր կոչն Ադրբեջանին՝ զինված  ուժերը վերադարձնել ելման դիրքեր՝ մինչեւ սեպտեմբերի 12-ի գիշերը մարտական գործողությունների սկսվելը։ Սահմանային վեճերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, այլ ոչ թե բռնության։ Անցած շաբաթ հայ զինվորների եւ ցամաքային ականներից՝ Ադրբեջանի խաղաղ բնակիչների մահը պարզ եւ միաժամանակ ողբերգական կերպով ցույց է տալիս այդ հակամարտության մարդկային հետեւանքները»,- նշված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունում:

Միացյալ Նահանգներն աջակցում է համապարփակ խաղաղ գործընթացին

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը շեշտել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է վստահության ամրապնդման եւ հակամարտությունների կանխարգելման հարցում ԵԱՀԿ-ի միջոցների ակտիվացմանը, ներառյալ Հայաստանի խնդրանքով փաստահավաք առաքելության ստեղծումը: Դեսպանը ԱՄՆ կառավարության անունից Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել հրատապ քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու, վստահության ամրապնդման եւ միջազգային պարտավորությունները կատարելու ուղղությամբ:

«Խրախուսում ենք հետագա առաջընթացը անհայտ կորածների խնդրի լուծման եւ մնացած բոլոր ռազմագերիների վերադարձի հարցում։ Միացյալ Նահանգներն աջակցում է համապարփակ խաղաղ գործընթացին եւ հանձնառու է աշխատել երկկողմանի՝ Եվրամիության նման գործընկերների հետ եւ միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին ԵԱՀԿ-ն է»,- ասված է դեսպան Քարփենթերի հայտարարությունում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանը վերականգնում է նախահամավարակային շրջանի զբոսաշրջային եկամուտները
հաջորդը
Որպես Թուրքիայի հայեր պահանջում ենք խաղաղություն․ Փայլան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն