• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պուտինը չի կատակում․ Ջո Բայդեն

aliq 21:03 | 07.10.2022
aliq 21:03 | 07.10.2022
Joe Biden

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է, որ սառը պատերազմից հետո առաջին անգամ աշխարհին սպառնում է միջուկային զենքի կիրառման վտանգը։ Բայդենը նշել է, որ այդ սպառնալիքն առաջին դեպքն է Կարիբյան ճգնաժամից հետո։ Բայդենը պարզաբանել է, որ դա հնարավոր է, եթե իրավիճակն իսկապես շարունակի զարգանալ ներկա ճանապարհով։

Սպիտակ տան առաջնորդն ասել է, որ ինքը բավականին լավ է ճանաչում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եւ նա չի կատակում, երբ խոսում է մարտավարական միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բայդենին մեղադրել էր միջուկային զենքի մասին Պուտինի խոսքը խեղաթյուրելու համար։ Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթը սկսել է ՌԴ նախագահի կեղծ մեջբերումներով։ Զախարովան ասել է, որ Պուտինը չի հայտարարել այն, ինչով իր ելույթը սկսել է Բայդենն ու ինչը փորձել է վերագրել Ռուսաստանի նախագահին։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նշել էր, որ Արեւմուտքը սպառել է ՌԴ-ին վարկաբեկելու իր միջոցները։ Նա  հավելել է, որ ՌԴ-ն երբեւէ որեւէ մեկին միջուկային զենքով սպառնալու ծրագրեր չի ունեցել, եւ այն դիտարկվում է միայն ագրեսիայի զսպման եւ պաշտպանության միջոց:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն կանխարգելիչ միջոցներ պետք է ձեռնարկի Ռուսաստանի դեմ, այլ ոչ թե սպասի Ռուսաստանի միջուկային հարվածներին: Զելենսկու կոչը ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որակել է համաշխարհային պատերազմի կոչ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երրորդ աշխարհամարտի մատույցներում. Նազենի Ղարիբյան
հաջորդը
Ցնցված ենք անզեն հայ գերիների գնդակահարության դեպքից․ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն