• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքուն Երեւանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը

aliq 20:32 | 12.10.2022
aliq 20:32 | 12.10.2022
Բաքու

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը, հայկական կողմը ծանոթանալում է դրանց հետ:

Բայրամովը հավելել է, որ ընդլայնված տարրերը լրացնում են նախկինում ներկայացված հինգ հիմնական սկզբունքները, որոնք պետք է դառնան խաղաղության պայմանագրի եւ Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման հիմքը։

Հայտարարված գաղտնազերծում՝ Պրահայի հայտարարությունից առաջ

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ին, իշխանական «Հայկական ժամանակ» թերթը, հղում անելով «հավաստի աղբյուրին» եւ ի գիտություն Վեհափառ Հայրապետի, երեք նախագահների եւ փորձագիտական հանրության, հրապարակել է Հայաստանից Ադրբեջանի պահանջները։

Մերժողական պատասխան երկխոսություն սկսելու  առաջարկին

Նույն օրը ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հրապարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը ՀՀ վարչապետի անձնական/ընտանեկան լրատվամիջոցում հրապարակված՝ Հայաստանից Ադրբեջանի պահանջներին վերաբերող նյութին: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շեշտել է, որ հրապարակումն, ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսություն սկսելու առաջարկին:

Ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը

ՀՀ Կառավարությունից հոկտեմբերի 7-ին հայտնել են, որ Պրահայում հոկտեմբերի  6-ին Հայաստանի վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եւ Եվրոպական միության խորհրդի նախագահ Միշելի միջեւ քառակողմ հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայկ Մարության․ պոպուլիզմ եւ դեմագոգիա թատրոնի բեմից
հաջորդը
ՌԴ-ն պատրաստ է ներդրում ունենալու եռակողմ հայտարարությունների իրականացման գործում. Լավրով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն