• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Հայաստանը կրակի հետ է խաղում

Մհեր Արշակյան 16:00 | 13.10.2022
Մհեր Արշակյան 16:00 | 13.10.2022
Mirzoyan & Lavrov

Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանը կրակի հետ է խաղում: Բայց խնդիրն այն է, որ այս օրվան հասել է, որովհետեւ հենց Ռուսաստանի հետ հարաբերություններում երբեք կրակի հետ չի խաղացել: Ավելին, եթե մի քիչ խորանանք, այդ կրակը մենք ենք վառել ու տվել ռուսներին:

Այսօր Ռուսաստանը նույնիսկ չի էլ ընդունում, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի հողերը: Այստեղ նա ունի 102-րդ ռազմաբազա, նստած է մեր օդանավակայանում, ունի միջպետական պայմանագիր ռազմական օգնություն ցույց տալու մեր հանդեպ ագրեսիայի դեպքում, բայց «մարդը» չի ընդունում, որ մեր հողերը գրավել են: Համաձայն ենք, թե ոչ, Ռուսաստանը մեղավոր չէ ստեղծված իրավիճակում: Նախորդ երկու նախագահների օրոք Ռուսաստանը նույնիսկ գործընկեր չուներ հանձին Հայաստանի, Դումայի նախագահ Գրիզլովը հենց այստեղ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ձեռքը սեղմելիս նրա աչքերի մեջ նայելով ասում էր, որ Հայաստանը մեր ֆորպոստն է: Բաղդասարյանի ձեռքն անգամ չդողաց: Փոխարենն այստեղ ռուսական բուհ բացեց: Մեղավո՞ր էին ռուսները: Իհարկե ո՛չ:

Ռոբերտ Քոչարյանը «Գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակում «դժբախտ ու ամայի» գործարաններ ու ՋԷԿ էր «սաղացնում» ռուսների վրա, որ գազի գինը մի տարի էլ չբարձրացնեն: Հետո «Գազպրոմի» մեր բաժինը զիջեց ռուսներին: Մեղավո՞ր էին ռուսները: Պնդում եմ՝ ո՛չ: Ռուսները մեր հանդեպ դեռ առաջին իսկ ոտնձգությունը չեն արել առանց մեր իշխանությունների համաձայնության եւ հրավերի:

Մաքսային միություն չմտնելու գինը ո՞րն էր, որին չդիմացավ Սերժ Սարգսյանը: Ղարաբաղը կորցնե՞լը: Բայց մենք մտանք ե՛ւ Մաքսային միություն, ե՛ւ ստացանք ապրիլյան պատերազմ, ե՛ւ, ի վերջո, կորցրինք ամբողջ Ղարաբաղը: Մեղավո՞ր էին սրա համար ռուսները: Իհարկե ո՛չ: Որովհետեւ մենք երբեք ռուսներին արժանապատիվ հարաբերության տեղ չթողեցինք, մենք հանուն իշխանության ռուսներին թույլ տվեցինք մեզ համար կռել կապանքներ: Որպեսզի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իշխեն սահմանադրական ամբողջ ժամկետով:

Եվ, իհարկե, Սերգեյ Լավրովը անթաքույց նյարդայնությամբ կլսի իր աչքերի մեջ այդպես էլ չնայող Արարատ Միրզոյանին, որն ասում է, թե Հայաստանն ուզում է զգալ իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի թիկունքը, երբ Ադրբեջանն անպատիժ մտնում է Հայաստան: Որովհետեւ մինչեւ պատերազմը խոնարհվում էին մերոնք: Բայց ստացան ե՛ւ պատերազմ, ե՛ւ ջարդված մեջք: Այսօր Հայաստանը կրակի հետ է խաղում: Հուսով եմ՝ դա չի ավարտվի կրակի մեջ «խաղալով»:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակություն կժամանի Հայաստան
հաջորդը
Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովի քարտուղարություն է ստեղծել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն