• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ֆրանսիան Հայաստանին միայնակ չի թողնի. Էմանուել Մակրոն

aliq 15:18 | 13.10.2022
aliq 15:18 | 13.10.2022
Emmanuel Macron

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «France 2» հեռուստաալիքի «L Événement» հաղորդման եթերում տված հարցազրույցում հայտարարել է, որ Ֆրանսիան միայնակ չի թողնի Հայաստանին: «France 2»-ի հաղորդավարուհի Կարոլին Ռուն մի հատված է կարդացել վերջերս Հայաստանից վերադարձած հայտնի ճանապարհորդ եւ գրող Սիլվեն Տեսոնի` Ֆրանսիայի նախագահին ուղղված ուղերձից, որն առաջիկա հանգստյան օրերին կհրապարակվի «Le Figaro» պարբերականում։ Տեսոնը մասնավորապես ասում է. «Հայաստանը մեզ համար պարզապես տարածք չէ, ինչպես մյուսները։ Նրա ճակատագիրը, նրա պատմությունը, նրա հիշողությունը, նրա մշակույթը, նրա ցավը, նրա հողը, նրա զոհվածները Եվրոպայի ավանպոստն են (բառացի` առաջնային դիրք)։ Պարո՛ն նախագահ, հայերը դիմում են ձեզ։ Արդյոք Ֆրանսիան իր վրա կվերցնի՞ դաշնակիցներին համախմբելու ռիսկը հանուն Հայաստանի պաշտպանության»: Միաժամանակ հաղորդավարուհին Մակրոնին ասել է, թե Ֆրանսիան Հայաստանին թողել է բախտի քմահաճույքին։

Մակրոնը համաձայնել է, որ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ իսկապես յուրահատուկ կապ կա, սակայն կտրականապես ժխտել է նրա ճակատագրի նկատմամբ անտարբեր լինելու կշտամբանքները։ Նա ոչ մեծ պատմական էքսկուրս է անցկացրել` հիշեցնելով, որ Ֆրանսիան մշտապես հետեւողական է եղել Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ժխտման դեմ պայքարում։ Նաեւ շեշտել է, որ հայերից շատերը մեծ ներդրում են ունեցել հենց Ֆրանսիայի զարգացման գործում:

«Նախեւառաջ թույլ տվեք ասել, որ Տեսոնը, անկասկած, ճիշտ է։ Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք առանձնահատուկ կապ ունենք։ Որովհետեւ Հայաստանը միշտ պայքարել է տարածաշրջանում հանդուրժողականության եւ խաղաղության համար»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը հավաստիացրել է, որ Ֆրանսիան կա եւ միջնորդական պետություն է։ Հարցին, թե արդյոք ԵՄ-ն Ադրբեջանի հանդեպ առանձնակի հանդուրժողականություն չի ցուցաբերում գազի մատակարարման համաձայնագրի պատճառով, Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան Ադրբեջանից գազ չի գնում:

«Եվ մենք հայերին չենք լքի: Ֆրանսիան ադրբեջանական գազ չի գնում, պայմանագիր չկա։ Իհարկե, մի քանի եվրոպական երկրներ գազի պայմանագրեր ունեն։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային եւ Եվրոպայի ձայնին, ուղիղ նայելով ձեր աչքերին եւ մեր բոլոր հայրենակիցների առջեւ ես պետք է ասեմ, որ մեր արժեքներն ու սկզբունքները չի կարելի գնել ո՛չ գազով, ո՛չ նավթով»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Անդրադառնալով իր առաքելությանը՝ Մակրոնը հիշեցրել է, որ Ֆրանսիայի եւ Եվրախորհրդի ղեկավարի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Պրահայում եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում: Մակրոնը նշել է, որ այդ իրադարձության կարեւորությունը չի կարելի թերագնահատել, քանի որ դա Հայաստանի վարչապետին թույլ է տվել նորագույն պատմության մեջ առաջին անգամ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ։

Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ որոշել են, որ կողմերը նախեւառաջ պետք է փոխադարձ կարգով պարտավորվեն ճանաչել 1991 թվականի սահմանները, ինչպես նաեւ համաձայնեն սահմանին եվրոպական առաքելության տեղակայմանը, որը պետք է հետեւի տեղում իրավիճակին, որ սահմանը չխախտվի:

«Իսկ ի՞նչ է կատարվում այդ սահմանին արդեն երկու տարի։ Այնտեղ 5000 ռուս զինվոր կա։ Ռուսաստանն օգտվեց այդ հակամարտությունից, միջամտեց եւ ակնհայտորեն Ադրբեջանի խաղը խաղաց Թուրքիայի մասնակցությամբ։ Նա վերադարձավ այնտեղ, որպեսզի թուլացնի Հայաստանը։ Եվ այն, ինչ տեղի է ունենում այստեղ, Ռուսաստանի ապակայունացնող մանեւրն է, որը փորձում է Կովկասում անկարգություններ ստեղծել մեզ բոլորիս թուլացնելու եւ բաժանելու համար»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանում մեկնարկել է երրորդ մարդահամարը
հաջորդը
ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակություն կժամանի Հայաստան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն