• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքվի եւ Երեւանի հետ հարաբերություններում սեպ խրելու Փարիզի փորձերը դատապարտված են ձախողման. Զախարովա

aliq 20:07 | 13.10.2022
aliq 20:07 | 13.10.2022
ՌԴ արտաքին գործերի նախարարություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ «France 2» հեռուստաալիքի «L Événement» հաղորդման եթերում տված հարցազրույցում հայտարարությունը, ըստ որի՝ Ռուսաստանը, օգտվելով հայ-ադրբեջանական հակամարտությունից, միջամտել եւ ակնհայտորեն խաղացել է Ադրբեջանի խաղը Թուրքիայի մասնակցությամբ՝ ձգտելով թուլացնելու Հայաստանը եւ անկարգություններ ստեղծելու Կովկասում, միանգամայն անընդունելի է համարել:

«Ֆրանսիայի նախագահի մտքերը վկայում են, որ Փարիզը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցում եւ հարցականի տակ է դնում սեփական երկրի ունակությունն այդ հարցում կառուցողական դեր խաղալու առումով»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ դա վկայում է Ուկրաինայի հետ հակամարտության տրամաբանությունը հետխորհդային այլ պետությունների, ներառյալ Հարավային Կովկասի վրա տարածելու փորձերի մասին:

Մարիա Զախարովան հավելել է, որ ի տարբերություն Ֆրանսիայի՝ Մոսկվան խաղաղության ծեծված կոչերից զատ վճռորոշ ներդրում է ունեցել 44-օրյա պատերազմը դադարեցնելու, Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու, փախստականներին վերադարձնելու, պատերազմում զոհվածների մարմինները փոխանակելու գործում:

Ըստ ռուս դիվանագետի՝ Ռուսաստանի մերձավոր բարեկամներ Ադրբեջանի ու Հայաստանի հետ հարաբերություններում սեպ խրելու Փարիզի փորձերը դատապարտված են ձախողման եւ հանգեցնելու են տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակազրկման:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանը սահմանի փոփոխություն չի հանդուրժի. Ռաիսի
հաջորդը
ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն