• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սահմանազատման գործընթացը հիմնվելու է ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա. Փաշինյան

aliq 15:53 | 14.10.2022
aliq 15:53 | 14.10.2022
Astana Summit

Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման գործընթացը հիմնվելու է ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա։

Նա նշել է, որ Պրահայում հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում հիմնվելու են ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, ըստ որոնց՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, ներառյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմաններ:

Փաշինյանը կարեւորել է նաեւ հստակ պատասխան տալը այն հարցին, թե արդյոք ԱՊՀ անդամ երկրները ճանաչում են միմյանց միջեւ 1991-ին հաստատված սահմանները` որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր, ինչը եւս կարեւոր է ԱՊՀ տարածքում կայունության եւ անվտանգության համար։

«Առանց այս հարցերի հստակ պարզաբանման ես վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը։ Այս հարցերը մեզ համար առանձնահատուկ սրություն են ձեռք բերել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի պատճառով»,– ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետն անդրադարձել է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցին։ Փաշինյանը ԱՊՀ անդամ իր գործընկերներին կոչ է արել որոշում ընդունելուց առաջ կողմնորոշվելու մի շարք կարեւոր հարցերում:

«Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրների միջեւ սահմաններ գոյություն չունեն, քանի որ այդ սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն՝ այն գոյություն չունի։ Իսկ դա լղոզում է ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը»,– հայտարարել է ՀՀ վարչապետը։

Բաքուն շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տրամաբանությամբ

Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, որ նոր ճանապարհների կառուցումը Հայաստանի պարտավորությունն է, սակայն եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պետք է համաձայնեցնեն այս հարցը։ «Մենք պատրաստ ենք նման համաձայնեցման, ավելին՝ մենք հետաքրքրված ենք դրանում, եւ միակ բանը, որ ակնկալում ենք Ադրբեջանից այս հարցում, կառուցողականությունն է»,– նշել է նա։

Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, որ ՀՀ-ն պատրաստ է այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։ Ավելին` Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային կապն ապահովելու համար երեք անցակետեր բացելու մասին ՀՀ Կառավարության որոշման նախագիծը վաղուց պաշտոնական շրջանառության մեջ է:

«Ադրբեջանի նախագահն է դեմ արտահայտվում նման որոշմանը։ Եվ դա կապված է կապուղիների ապաշրջափակման եւ մարդկանց, ապրանքների ու տրանսպորտի տեղաշարժը հնարավորինս մեկուսացնելու Ադրբեջանի ցանկության հետ, ինչը վկայում է այն մասին, որ նրանք շահագրգռված չեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տրամաբանությամբ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ Բարձրագույն հանձնակատարն ու ՀՀ արտգործնախարարը հեռախոսազրույց են ունեցել
հաջորդը
Օձերի վերաբերյալ 9 ահազանգ Երեւանում, Մասիսում եւ Կապանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն