• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երկրներից յուրաքանչյուրը սեփական հետաքննությունը կանցկացնի

aliq 18:21 | 14.10.2022
aliq 18:21 | 14.10.2022
Nord Stream

Ըստ գերմանական ARD հեռուստառադիոընկերության՝ Շվեդիան, Դանիան եւ Գերմանիան հրաժարվել են «Հյուսիսային հոսքում» տեղի ունեցած դիվերսիայի համատեղ հետաքննությունից։ Այժմ երկրներից յուրաքանչյուրը սեփական հետաքննությունը կանցկացնի։

«Շվեդիան, Դանիան եւ Գերմանիան ցանկանում էին համատեղ հետաքննել խողովակաշարերի ոչնչացումը, պարզել, թե ով է պատասխանատու դրա համար։ Սակայն դա, այնուամենայնիվ, տեղի չի ունենա»,- հայտնել է ARD-ն։

Ըստ հեռուստառադիոընկերության՝ համատեղ քննչական խումբն այլեւս գոյություն չունի։ Լրատվամիջոցների տվյալներով՝   համատեղ քննչական խմբի կազմից սկզբում դուրս է եկել Շվեդիան, որտեղ մտահոգություններ ունեն գաղտնիության առումով, այնուհետեւ՝ Դանիան։

Սեպտեմբերի 26-ին ահաբեկչություն է տեղի ունեցել միանգամից երկու գազատարում։ Դանիայի եւ Շվեդիայի իշխանությունները հայտարարել են, որ գազի երկու արտահոսք է եղել «Հյուսիսային հոսք-1»–ում եւ մեկ արտահոսք «Հյուսիսային հոսք-2»–ում։ Գերմանիան, Դանիան եւ Շվեդիան չեն բացառել նպատակաուղղված դիվերսիայի տարբերակը։

«Հյուսիսային հոսք-1»-ի օպերատոր «Nord Stream 2 AG»–ն հայտարարել է, որ միջադեպերն աննախադեպ են, վերանորոգման ժամկետներն անհնար է գնահատել։ Կրեմլը տեղի ունեցածը որակել է «աննախադեպ դիվերսիա, ըստ էության միջազգային ահաբեկչություն»։

Հոկտեմբերի 3-ին «Գազպրոմը» հայտնել է, որ գազամուղների վնասված հատվածներում ճնշումը կայունացել է, գազի արտահոսքերը դադարել են, «Հյուսիսային հոսք–2»-ի եւս մեկ ճյուղից գազը դուրս է մղվում դրա ամբողջականությունը ստուգելու համար: Շվեդիայի առափնյա պահպանությունը նույն օրը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ից «փոքր» արտահոսքը շարունակվում է եւ նույնիսկ  փոքր-ինչ ավելանում։

«Հյուսիսային հոսքի» աշխատանքը դադարեցվել է օգոստոսի վերջից, Արեւմուտքի պատժամիջոցներով պայմանավորված, «Siemens» տուրբինների վերանորոգման խնդիրների պատճառով։ Սակայն գազատարը լցված էր վառելիքով։ 2021-ին ավարտին հասցված, սակայն այդպես էլ շահագործման չհանձնված «Հյուսիսային հոսք–2»–ը եւս արդեն լցված էր գազով։

ՌԴ գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության վերաբերյալ քրեական գործի հարուցում է նախաձեռնել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ հաղորդագրությունը Բորելի հեռախոսազրույցների մասին
հաջորդը
Դպրոցականների արձակուրդների օրերը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն