• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Շվեյցարացի պատգամավորները դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան

aliq 22:20 | 14.10.2022
aliq 22:20 | 14.10.2022
Swiss parliamentarians

Հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Հայաստան են ժամանել Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատին (Կենտրոն կուսակցություն) եւ Միշել Մարտերին (Կանաչ լիբերալներ)՝ Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի ուղեկցությամբ: Պատգամավորները կայցելեն ադրբեջանական զինուժի հրաձգության ենթարկած բնակավայրեր: Նրանք դատապարտել են 2022-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան:

Շվեյցարացի պատվիրակները հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանը վերջին միջադեպի պատասխանատվության ամբողջ կրողն ու մեղավորն է։ Նրա հարձակումը միջազգային իրավունքի ոտնահարում է եւ, հետեւաբար, հանցագործություն, որը պետք է միանշանակ դատապարտվի միջազգային հանրության կողմից։

Շվեյցարացի խորհրդարանականներն ընդգծել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն անխախտելի հիմք է տարածաշրջանում կայուն խաղաղության համար։

«Միջազգային հանրությունը պետք է անհապաղ եւ առանց երկմտելու իր տեղը ցույց տա ագրեսոր ազգին եւ գործի հանուն Հայաստանի խաղաղության եւ պաշտպանության։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն ունի ինքնորոշման իրավունք։ Խորհրդային ժամանակներից ի վեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը, իսկ վերջերս էլ գոյությունը լիակատար սպառնալիքի տակ են:

Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծումն անտեսվում է միջազգային հանրության եւ հերքվում՝ Ադրբեջանի կողմից: Հայերի դեմ տասնամյակներ շարունակ էթնիկ անհանդուրժողականության եւ կատաղի ռասայական ատելության տարածումից հետո Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական տիրապետության տակ անցնելն անհնար է պատկերացնել: Գերեվարված հայ զինվորների նկատմամբ աննկարագրելի դաժանությունը եւ անմարդկային հանցավոր գործողությունները նկարահանվել եւ հպարտորեն հրապարակվել են սոցիալական ցանցերում՝ ահաբեկչություն իրականացնելու ակնհայտ մտադրությամբ։

Սրանք ռազմական հանցագործությունների եւ բարբարոսության փաստագրված դեպքեր են եւ որպես այդպիսին՝ պետք է դատապարտվեն ու պատժվեն միջազգային արդարադատության կողմից:

Պատվիրակության այցը Հայաստան վկայում է, որ Շվեյցարիան ժողովրդավարության, մարդու իրավունքների կողքին է եւ ձգտում է պաշտպանել հայ ազգը բռնապետությունից եւ ճնշումներից։ Հայաստանը գիտակցված քայլեր է ձեռնարկել դեպի ժողովրդավարություն եւ խոսքի ազատություն՝ այդպիսով հավատարիմ մնալով նույն արժեքներին, ինչ Շվեյցարիան:

Շվեյցարիան հատուկ պատասխանատվություն է կրում՝ որպես Ժնեւի կոնվենցիաների ավանդույթը պահող երկիր, որպես միջազգային առեւտրի 2 կարեւոր կենտրոն։ Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի ջանքերն ուղղված են վստահեցնելու, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու իրավունքները չեն կարող վտանգվել Շվեյցարիայից ֆինանսավորվող զենքով, եւ Եվրոպայում ավտոկրատների եւ բռնակալների ոչ քաղաքակիրթ գործողությունները չեն ընդունվում»,- նշված է հայտարարությունում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանում կամ Թուրքիայում հանդիպելու պայմանավորվածություն չկա
հաջորդը
Հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն