• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՔՈԱՖ-ն աջակցում է գյուղի երիտասարդներին սթարթափը բիզնես դարձնելու

Տաթեւիկ Ճուղուրյան 19:54 | 17.10.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 19:54 | 17.10.2022

Արդեն երկրորդ տարին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) շրջանավարտների համար նախաձեռնել է սթարթափ ինկուբացիոն ծրագիր, որն այս տարի իրականացվելու է հայ-ֆրանսիական բիզնես աքսելերատոր StartDoon-ի հետ համագործակցությամբ:

Ծրագրի հովանավորներն են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը, Zark նվիրատվությունների եւ Healthbird բժշկական ապահովագրության հավելվածները։

Նախաձեռնությունը միտված է օգնելու Հայաստանի գյուղաբնակ երիտասարդներին՝ կրթական եւ ֆինանսական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ագրարային տեխնոլոգիաների եւ կանաչ լուծումների ոլորտներում իրենց նորարարական սթարթափ գաղափարներն իրականացնելու համար։

Հոկտեմբերի 14-ին ՔՈԱՖ-ի երեւանյան գրասենյակում տրվել է ծրագրի հանդիսավոր մեկնարկը, որտեղ ներկա են եղել վերջինիս շահառուները եւ գործընկերները: Միջոցառման ընթացքում ներկայացվել է երեք փուլերից բաղկացած ծրագիրը։

Սթարթափ ինկուբացիոն ծրագրի առաջին փուլում ավագ դպրոցի 150 աշակերտների համար կազմակերպվելու են չորսամսյա դասընթացներ՝ ձեռնարկատիրական նախագծերին նախապատրաստվելու, ինչպես նաեւ հետագա սթարթափ ինկուբացիոն փուլում նրանց մասնակցությունը դյուրացնելու նպատակով:

Երկրորդ փուլում ընդգրկվելու են ՔՈԱՖ-ի 30 շրջանավարտներ տարբեր մարզերից, որոնք մասնակցելու են ինտենսիվ վերապատրաստման երկամսյա ծրագրին` հնարավորություն ստանալով վավերացնելու տարբեր բիզնես գաղափարներ: Այնուհետեւ իրենց գաղափարները նրանք ներկայացնելու են ժյուրիին։

Մրցույթի արդյունքում ընտրվելու են երեք սթարթափներ, որոնց միջեւ բաշխվելու է տասնհինգ հազար դոլարի ֆինանսավորումը։ Սա բիզնես նախաձեռնությունները սկսելու համար տրվող աջակցությունն է։ Հաղթողները նաեւ ծրագրի վերջին` նախաաքսելերացիոն փուլին մասնակցելու հնարավորություն են ստանում: Այս փուլը նախատեսված է շուկա դուրս գալու եւ աքսելերատորներին, ներդրումներին ու եկամուտներին պատրաստվելու համար։

Koryun Khachaturyan«Նախորդ տարվա պիլոտային ծրագրի արձանագրած հաջողությունը հերթական անգամ բացահայտեց Հայաստանի գյուղաբնակ երիտասարդների տաղանդն ու ներուժը: ՔՈԱՖ-ի Շրջանավարտների սթարթափ ինկուբացիոն ծրագրի շնորհիվ երեք սթարթափ արդեն իսկ իրենց բնակավայրերում են սեփական բիզնես սկսելու վաղ փուլում: ՔՈԱՖ-ը շարունակում է սերմանել եւ խթանել քաղաքացիական պատասխանատվության մշակույթը՝ խրախուսելով երիտասարդ շահառուներին իրենց համայնքներում ստանձնելու նորարարության եւ առաջընթացի շարժիչ ուժի դերը»,- ծրագրի մեկնարկի առիթով ասել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը:

Ծրագրի ողջ ընթացքում եւ դրանից հետո դիմորդներին տրվելու է մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաեւ հասանելիություն շուկայի ռեսուրսներին, կապեր ստեղծելու եւ բիզնեսին վերաբերող համապարփակ դասընթացներին մասնակցելու հնարավորություն:

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թեհրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ուժերի տեղակայմանը․ Իրանի ԱԳՆ
հաջորդը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը Երեւանում է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն