• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թեհրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ուժերի տեղակայմանը․ Իրանի ԱԳՆ

aliq 19:31 | 17.10.2022
aliq 19:31 | 17.10.2022
Iran MFA

Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Կովկասում օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանի երկրների ընդհանուր մտահոգությունն է, եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ուժի տեղակայմանը: Սրա մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում։

Բայրամովը եւս, անդրադառնալով տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությանը, «պաշտպանել է այդ հարցում Իրանի դիրքորոշումը»։ Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Ավելի վաղ, ըստ իրանական Miran Press գործակալության, Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Թեհրանը չի հանդուրժի Իրանի սահմանների մոտ այն անարխիան, որը կարող է առաջանալ այլ երկրների ներկայության պատճառով:

«Տարածաշրջանում փոքր միջադեպը կհանգեցնի այլ երկրների ներկայության եւ միջամտության, եւ մենք հաստատ չենք հանդուրժի նման անարխիա մեր սահմաններին»,- ընդգծել է Վելայեթին։

Պաշտոնյան հավելել է, որ Իրանը պատրաստ է միջնորդ լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Նա նշել է, որ երբ ինքը արտգործնախարար էր, շատ է փորձել միջնորդի դեր ստանձնել եւ նույնիսկ որոշակի հաջողությունների է հասել։

«Սակայն երբեմն որոշ երկրներ, որոնք շահում էին երկու հարեւանների միջեւ հակամարտությունից, միջամտում էին եւ խնդիրներ ստեղծում»,– նշել է նա։

Ալի Աքբար Վելայաթին նաեւ հայտարարել է, որ հարեւան երկրների միջեւ սահմանների ցանկացած խախտում սրում է տարածաշրջանի իրադրությունը եւ կարող է հանգեցնել լոկալ պատերազմների, որի առաջին «արդյունքը» լինում է այն, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի պես երկրները հրադադար հաստատելու պատրվակով բուռն եւ կոշտ միջամտության են դիմում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոտ 17 միլիոն դրամ՝ «Սուրմալու»-ի պայթյունից տուժած 397 մարդու
հաջորդը
ՔՈԱՖ-ն աջակցում է գյուղի երիտասարդներին սթարթափը բիզնես դարձնելու
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 20 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Պաստուխովի կանխատեսմամբ Ադրբեջանն անփառունակ վախճան կունենա

    17:25 | 21.09.2023
  • Վաղը ուշ է լինելու. Գեղամ Մանուկյան

    17:24 | 21.09.2023
  • Բաքուն խախտել է հրադադարը եւ հրետակոծում է Ստեփանակերտը

    17:19 | 21.09.2023
  • Շնորհավորանք Ուկրաինայից

    17:17 | 21.09.2023
  • Ստեփանակերտի փողոցները լցված են տեղահանվածներով. Արցախի ՄԻՊ

    17:05 | 21.09.2023

ընտրանի

  • 1

    Սմբատ Գոգյանն իր դասագրքի եւ Մաթեմյանների ընտանիքի մասին

  • 2

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 3

    Մեսենջերները կտրուկ կփոփոխվեն

  • 4

    Կարպիս Փաշոյանի կանխատեսումը | 20 սեպտեմբեր, 2020

  • 5

    Շինարարի սինդրոմ կամ ո՞վ էր Կարեն Դեմիրճյանը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա