• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Ռուսաստանը փոխում է ՀՀ-ի վրա ունեցած լծակը

Մհեր Արշակյան 17:30 | 18.10.2022
Մհեր Արշակյան 17:30 | 18.10.2022
MC Artsakh

Հայաստանը սահմանում է խաղաղության պայմանագրի կնքման պայմանների նոր նշաձող: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի քանի օր առաջ հայտարարել է՝ խաղաղության պայմանագիրը չի կարող լինել այն պարագայում, երբ մեր տարածքում գտնվում են ադրբեջանական զինված ուժերը:

Ադրբեջանի նախապայմանը 180 աստիճանով հակամետ է մեր դիրքորոշմանը՝ քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա, մենք Հայաստանի տարածքից հետ քաշվող չենք: Ավելին՝ Ադրբեջանն ասում է, թե խաղաղության պահմանագրից հետո դեռ սահմանների ճշգրտման գործընթաց կա, ահա այդ գործընթացի ժամանակ էլ պարզ կդառնա՝ մե՞նք ենք հետ քաշվելու, թե՞ դուք՝ հայերդ, դեռ էլի տարածքներ ունեք տալու մեզ:

Հայտնի է, որ այսօրվանից հայ-ադրբեջանական սահմանին երկու ամսով կտեղակայվեն եվրոպացի դիտորդներ: Դա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ առաջիկա երկու ամսում Ադրբեջանը Հայաստանից նոր տարածքներ չի գրավի: Ադրբեջանը հույս ունի, որ հենց այդ երկու ամսվա ընթացքում կկնքվի խաղաղության պայմանագիրը: Մյուս կողմից հայտնի է, որ Ադրբեջանը «եվրոռեմոնտի» է ենթարկում արդեն իսկ գրաված դիրքերը: Այսինքն՝ ըստ ամենայնի մտադիր է երկար մնալ մեր տարածքներում:

Ամբողջ հարցն այն է, թե ինչ լծակներ ունի Հայաստանը որեւէ մեկին՝ տվյալ դեպքում Ռուսաստանին եւ Ադրբեջանին, որոնք այսօր նույն թելն են թելում, համոզելու, որ հարեւան երկրի զինվորականները գտնվում են մեր տարածքում: Եվրոպան կարող է լինել սոսկ հարթակ սահմանազատման աշխատանքներն իրականացնելու համար, բայց Եվրոպան որեւէ կերպ չի տիրապետում այդ աշխատանքների պատմական հենքին ու ներկա վիճակին: Հիմնական տիրապետողը մնում է Ռուսաստանը: Այսինքն՝ Ռուսաստանից է կախված՝ առաջիկա տարիներին Ներքին Հանդի բնակիչները կկարողանա՞ն իրենց գյուղի փողոցներով զբոսնել առանց ադրբեջանցիների նշանառության թիրախ լինելու:

Նախկինում Ռուսաստանը Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններում պատանդի կարգավիճակում էր պահում Լեռնային Ղարաբաղը, հիմա նա Հայաստանի իշխանությունների դեմ փորձելու է կիրառել քարտեզները: Մեծ հաշվով, սա Ադրբեջանին այդքան էլ հետաքրքիր չէ, իրենք արդեն իսկ առավելագույնը ստացել են ղարաբաղյան 44-օրյա պատերազմից, մնացել են միայն «Մեղրիի միջանցքը» եւ անկլավները:

Չկա մի լծակ, որով Հայաստանը կարող է պահել անկլավները, եթե, իհարկե, մտադիր է: Եվ, ընդհանրապես, հայ-ադրբեջանական բանակցություններում Հայաստանը Հյուսիս-Հարավ խաչմերուկի կարգավիճակից զատ ուրիշ ոչ մի լծակ չունի, որպեսզի բանակցություններում պնդի իրենը: Այնպես որ Ռուսաստանը դեռ սպասում է բեմի առաջնամաս գալու իր հերթին, եթե Ուկրաինայում գործերն ավելի չվատանան ձմռան ընթացքում:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նորվեգիան սատարում է Հայաստանին ու հայ ժողովրդին. Աննիկեն Հյութֆիլդտ
հաջորդը
ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ գերիներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն