• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կիրականացվի գների պետական կարգավորում

aliq 15:23 | 20.10.2022
aliq 15:23 | 20.10.2022
Belarus market

Բելառուսի կառավարության որոշմամբ երկրում ապրանքների եւ ծառայությունների գնային կարգավորման կարգը փոխվել է։ Փոփոխությունները վերաբերում են սպառողական զամբյուղում ներառված ապրանքների ամբողջ՝ տեղական արտադրության եւ ներկրվող տեսականուն։ Ըստ նոր որոշման՝ արտադրողները պարտավոր են իրենց արտադրած ապրանքի գնի բարձրացումը համաձայնեցնել պետական մարմինների, մարզային գործադիր կոմիտեների եւ Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի հետ։

Ներկրողների եւ առեւտրով զբաղվողների համար սահմանվել են գնի բարձրացման վերին շեմեր՝ անկախ միջնորդների քանակից։ Ապրանքափոխանակության գործարքները եւս անհրաժեշտ կլինի այսուհետեւ համաձայնեցնել պետական մարմինների հետ։ Միաժամանակ, բելառուսական արտադրության ապրանքները շուկա վաճառքի հանելիս կարգելվի տեղական արտադրանքի առաջմղման դիմաց բոնուսների եւ քաջալերման այլ ձեւերով վճարումների կատարումը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ հոկտեմբերի 6-ին ոլորտային գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանն արգելել էր բարձրացնել ապրանքների եւ ծառայությունների գները՝ սպառնալով օրինախախտ պաշտոնյաներին ենթարկել պատասխանատվության։ Լուկաշենկոն նաեւ ասել էր, որ կարեւորը ոչ թե գնաճն արգելելն է, այլ գնագոյացման հանդեպ վերահսկողության սահմանումը: Իսկ քանի դեռ  վերահսկողությամ նման մեխանիզմ չի ստեղծվել, գների բարձրացում չպետք է լինի։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տոյվո Կլաարի փոխանցած տեսանյութերը 2020 թվականի են. ՄԻՊ
հաջորդը
ՌԴ-ն ընդլայնում է լոգիստիկ միջանցքները. Միշուստին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն