• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Էներգետիկ վիճաբանությունում հասել են սկզբունքային համաձայնության

aliq 16:53 | 21.10.2022
aliq 16:53 | 21.10.2022
Energy

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները հասել են սկզբունքային համաձայնության՝ պայմանավորվելով շարունակել աշխատանքը տնային տնտեսությունների եւ բիզնեսի համար էներգիայի գնաճի զսպման մենախիզմների վրա։ Ըստ Միշելի՝ քննարկումներում հաղթել է միասնությունն ու համերաշխությունը։

Եվրոպական երկրների համար գազի ձեռք բերման միասնական համակարգի ստեղծման եւ սեղմված գազի գնի հաշվարկման համար ավելի արդարացի բանաձեւի մշակման մասին Եվրահանձնաժողովի ավելի վաղ ներկայացրած առաջարկները եւս կքննարկվեն: Դրանցում հաշվի էր առնվելու ՌԴ-ից խողովակաշարերի միջոցով մատակարարվող գազի ծավալի կտրուկ նվազման փաստը։

ԵՄ անդամ երկրների Էներգետիկայի նախարարները պայմանավորվել են հաջորդ շաբաթ քննարկել եվրոպական էներգետիկ ճգնաժամը մեղմելուն ուղղված միջոցառումները։ «Առջեւում դեռ շատ բան կա անելիք։ Մտել ենք մինչ այժմ մեզ անհայտ մի տարածք, որտեղ չունենք ոչ մի փորձառություն»,- այս առնչությամբ հայտարարել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն։

ԵՄ գագաթնաժողովին էներգետիկ վեճը բավականին սուր է եղել։ Ֆրանսիան եւ Բելգիան առաջարկել են եվրոպական ընկերությունների համար համաշխարհային շուկայում գազի ձեռքբերման գնի վերին նիշ սահմանել։ Գերմանիան ու Հունգարիան, սակայն, այս գաղափարին կասկածամտորեն են վերաբերվել. մտավախություն կա, որ մատակարարները կհրաժարվեն ԵՄ-ին գազ վաճառել արհեստականորեն սահմանափակված գնով։

Էներգետիկ վիճաբանությունում հակառակ ճամբարներում  հայտնված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ձգտել են տարաձայնություններում փոխընդունելի լուծման տարբերակ գտնել: Սակայն հարցերը դեռ սպառված չեն եւ հաջորդ շաբաթ Մակրոնն ու Շոլցը կհանդիպեն: Չնայած տարակարծություններին, Փարիզում տրամադրված են համաձայնության հասնել: Բեռլինում էլ վստահ են, որ նպատակն ընդհանուր է եւ տարաձայնությունը սոսկ դրան հասնելու մեթոդաբանությունն է։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանն է Հայաստանի վրա հարձակվել․ Եվրախորհրդարանի ՀՀ հարցերով զեկուցող
հաջորդը
Բոլոր վերականգնողները Մատենադարանի մեկ սրահում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն