• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՄենքՍփյուռք

100 տարի առաջ արդեն կորցրել ենք

aliq 20:00 | 21.10.2022
aliq 20:00 | 21.10.2022
Syria armenians

Օրերս «Ալիք Մեդիայի» խմբագրությունում հյուրընկալվել էր Սիրիայի հայկական դեմոկրատական միության տնօրեն Արեւ Քասաբյանը։

Արեւն առաջին անգամ էր Հայաստանում։ Նպատակը հայրենիքը տեսնել-ճանաչելը եւ հայրենակիցների հետ շփվելն էր։ «Սիրիայում մեծ թվով կորսված հայեր կան։ Նրանք, որոնց պապերին ջարդից հետո արաբները պահեցին կամ քրդերը։ Նրանք իսլամացած են, բայց ուզում են իրենց եղբայրների կողքին լինել, որ մեկ ուժ լինեն»։

Արեւը հայերեն, ցավոք, չի խոսում, բայց նրա ղեկավարած կազմակերպությունը զբաղվում է «կորսված հայերի» հայտնաբերմամբ եւ մայրենի լեզվի ուսուցման դասընթացներ է կազմակերպում նրանց համար։

«107 տարի առաջ էր, որ ջարդը եղավ։ Երբ պապս Ուրֆայից Սիրիա հասավ, փոքր էր, քրդերը մեծացրին, մի շրջապատում մեծացավ, որտեղ հայ չկար։ Եթե կային էլ, հեռու էին։ Մարդ չկար, որոնց հետ կարելի էր խոսել։ Մեծացավ, քրդերեն եւ արաբերեն սովորեց։ Հիմա իրենց սերունդները փորձում են հայերեն սովորել։ Այսպես եղավ»,- պատմում է Արեւը։

Syria armeniansՑեղասպանությունը, ըստ նրա, միայն ֆիզիկական ոչնչացումը կամ աքսորը չէր, առավել ահավորը մարդկանց մայրենի լեզվից զրկելն էր. «Թուրքը հայերին ոչ միայն սպանեց, հողերը գրավեց, այլեւ լեզուն ջնջեց։ Շատ ցավում եմ, որ հայերեն չգիտեմ, բայց պետք է սովորեմ»։

Սիրիայի հայկական դեմոկրատական միության հայահավաք նախաձեռնությունն արդեն շոշափելի արդյունք տալիս է, բայց անելիք դեռ շատ կա։ Արեւ Քասաբյանը հուսով է, որ Հայաստանի կառավարությունը պատշաճ կերպով կաջակցի. «Գիտենք մեր հայրենիքի վիճակը, շատ լավ գիտենք, բայց պետք է մի քիչ հոգ տանել, որ մեր զավակներին չկորցնենք։ Իրենց հարյուր տարի առաջ արդեն կորցրել ենք»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանը փորձում է արժեզրկել ԵՄ նախաձեռնությունը
հաջորդը
Քննադատել է սահմանների փոփոխությունների իրողության հետ չհաշտվող Թեհրանի դիրքորոշումը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն