• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Փաշազադեի հայտարարությունները հերյուրական են եւ նենգափոխիչ. Մայր Աթոռ

aliq 11:45 | 22.10.2022
aliq 11:45 | 22.10.2022
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անդրադարձել է հոկտեմբերի 20-ին Բաքվում, ապա գրավված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության կրոնական առաջնորդների երրորդ հանդիպմանը Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի՝ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ելույթին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնել են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Փաշազադեի՝ ղարաբաղյան հակամարտության խնդրի, էթնիկ զտումների, թյուրք-իսլամական մշակութային-հոգեւոր ժառանգության ոչնչացման, սրբավայրերի յուրացման, ադրբեջանական խաղաղասիրության եւ հայկական ռեւանշիզմի վերաբերյալ հերթական հայտարություններն ու դատողությունները՝ դրանք հերյուրական ու նենգափոխիչ որակելով:

Հակառակ որդեգրված ուղերձների ոգուն՝ լուռ է Ադրբեջանի ռազմատենչության եւ հայատյացության նկատմամբ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը չի խորշել անգամ Հայոց Եկեղեցուն մեղադրանքներ հասցեագրել եւ կեղծ վերագրումների համատեքստում կոչ հղել Սուրբ Էջմիածնին եւ ցուցումներ՝ մեր «ժողովրդին ոչ թե նոր արհավիրքներ, այլ փրկություն» բերող քայլերի առաջնորդելու։

Հայտարարության  մեջ ափսոսանք է հայտնվում, որ 2020-ի 44-օրյա պատերազմից եւ իրագործած անմարդկային դաժանություններից հետո Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հրահրիչ խոսույթը բնավ չի փոխվել։ Սուրբ Էջմիածինն ընդգծել է, որ ժողովուրդների խաղաղ գոյակցությունը իբրեւ թե կարեւորող, հակառակ հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումներում որդեգրված ուղերձների ոգուն, Կովկասի մահմեդականների վարչության նախագահը միեւնույն ժամանակ լուռ է Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, ռազմատենչության եւ հայատյացության նկատմամբ:

Վշտացյալ հոգիներից ցավն ու տրտմությունը թոթափելուն կոչված տեսանելի քայլեր գործադրելու հորդոր

Մայր Աթոռը նշել է, որ Փաշազադեն լուռ է նաեւ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, սահմաններին ամենօրյա սադրանքների, խաղաղ բնակավայրերը գնդակոծելու, հայ ռազմագերիներին անօրինաբար պահելու եւ խոշտանգելու, դաժանորեն կյանքից զրկելու, զոհվածների մարմինները խեղելու եւ պղծելու, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքը ոտնահարելու, հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը ոչնչացնելու եւ յուրացնելու փաստերի առնչությամբ, որոնք հստակ եւ հիմնավոր փաստագրել են նաեւ միջազգային հանրությունն ու կառույցները։

«Թվարկված հարցերը կարոտ են շուտափույթ լուծումների, իսկ հումանիտար խնդիրները առավել եւս կարիքն ունեն Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի ուշադրության եւ միջնորդական ջանքերի։ Սուրբ Էջմիածնի կոչն է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին, հավատարիմ հոգեւոր իր կոչմանն ու առաքելությանը, տեսանելի քայլեր գործադրել այս ուղղությամբ՝ թոթափելու վշտացյալ հոգիներից ցավն ու տրտմությունը։ Թող Բարձրյալը օրհնի տարածաշրջանի ժողովուրդների կյանքը երկնապարգեւ խաղաղությամբ, ողորմությամբ եւ առատ շնորհներով»,-ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարության  մեջ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ո՞րն է Հայաստանի առարկայական խոսքը
հաջորդը
Ադրբեջանական կողմի հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն