• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հետպատերազմական Ուկրաինայի վերականգնման նոր «Մարշալի պլա՞ն»

aliq 15:47 | 24.10.2022
aliq 15:47 | 24.10.2022
Ukraine-Russia war

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Frankfurter Allgemeine Zeitung պարբերականում հրապարակված համատեղ հոդվածում գրել են, որ Եվրամիությունն ու «Մեծ Յոթնյակի» երկրները պետք է սկսեն մտածել Ուկրաինայի հետպատերազմական վերականգնման մասին արդեն այսօրվանից։ Նրանք կոչ են արել սկսել մշակելու մի ծրագիր, որն այդ երկրի տնտեսության վրա ունեցած ազդեցությամբ համադրելի լինի այն ազդեցության հետ, որը Եվրոպայի տնտեսության վերականգնման համար ունեցավ Երկրորդ աշխարհամարտից հետո ընդունված «Մարշալի պլան»-ին։

Հոդվածում նշվում է, որ հետպատերազմական Ուկրաինան պետք է շատ արագ ոտքի կանգնի եւ վերականգնի իր տնտեսությունը։ Ըստ նրանց՝ վերականգնման նշված ծրագրից է կախված լինելու՝ ինչպիսի երկիր է լինելու Ուկրաինան ապագայում։ «Մշտապես պետք է զգուշավոր լինել պատմական այս կամ այն իրադարձության հետ համեմատականներ անցկացնելուց, սակայն այդ ծրագիրը այլ բան չի լինելու, քան 21-րդ դարի նոր «Մարշալի պլան»»,- նշված է հոդվածում։

Շոլցն ու ֆոն դեր Լայենը հոդվածում թվարկել են ռուսական զինուժի ձեռքով ավերած եւ վերականգնման կարիք ունեցող ուկրաինական տնտեսության ոլորտներն ու ենթակառուցվածքները։ Խոսքը վերաբերում է բնակֆոնդին, դպրոցներին, ճանապարհներին, կամուրջներին եւ էներգամատակարարման համակարգերին։

Նրանք համոզմունք են հայտնել, որ ո՛չ Ուկրաինան ինքնուրույն, ո՛չ գործընկերներն առանձին-առանձին ի վիճակի չեն վերականգնելու ուկրաինական տնտեսությունը։  Ըստ Շոլցի եւ ֆոն դեր Լայենի՝ Եվրամիությունն ու «Մեծ Յոթնյակը» պետք է մեկտեղեն իրենց ջանքերը եւ հանդես գան միասնական ճակատով։ Անհրաժեշտ կլինի ստեղծել արդյունավետ գործող վերահսկիչ մարմին, որը կզբաղվի այդ ծրագրի իրականացման ընթացքում հնարավոր կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարով։ «Ուկրաինայի վերականգնման ճանապարհը նաեւ Ուկրաինայի ճանապարհն է դեպի Եվրամիություն»,- ասված է հոդվածում։

Ուկրաինական կողմի պնդմամբ՝ հոկտեմբերի սկզբի դրությամբ պատերազմի հետեւանքով Ուկրաինայում ավերվել է 94 հազար 596 ենթակառուցվածք եւ օբյեկտ, ներառյալ 74 հազար բնակելի տուն։ Նշվում է, որ երկրի հետպատերազմական վերականգնման համար կպահանջվի մոտ 600 միլիարդ դոլար, սակայն եվրոպացիներն ավելի վաղ հայտարարել են, որ 350 միլիարդ դոլարը լիովին բավարար կլինի Ուկրաինայի հետպատերազմական վերականգնման համար։

Պատրաստեց  Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ամոթ եմ զգում որպես իսրայելահայ
հաջորդը
Ձերբակալվել են Իրանում գործող իսրայելական 10 գործակալներ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն