• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Որ երկրներն են Վրաստանի հիմնական առեւտրային գործընկերները

aliq 17:37 | 24.10.2022
aliq 17:37 | 24.10.2022
Tbilisi

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-սեպտեմբերին Վրաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը եղել է 13 միլիարդ 612 միլիոն 200 հազար դոլար, որը 35,3%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Արտահանումը եղել է 4 միլիարդ 97,2 միլիոն դոլար (աճը եղել է 37,4 %), ներկրումը՝ 9 միլիարդ 515 միլիոն դոլար (աճը եղել է 34,4 %)։ Առեւտրային բալանսի բացասական սալդոն եղել է 5 միլիարդ 417,8 միլիոն դոլար։

Վրաստանից կատարված արտահանումների 79,7%-ը բաժին է ընկել այդ երկրի համար հիմնական առեւտրային գործընկեր երկրներին՝  Չինաստանին, ՌԴ-ին եւ Ադրբեջանին։ Վրաստանից Չինաստան է արտահանվել է 574,8 միլիոն, Ադրբեջան՝ 488,6 միլիոն, ՌԴ՝ 473,2 միլիոն դոլարի ապրանք։

Ռուսաստանն ու Չինաստանը նաեւ Վրաստան ներկրումներ անող առաջատար երկրներն են։ ՌԴ-ից ներկրումները դեպի Վրաստան եղել են 1 միլիարդ 716,8 միլիոն դոլար, Չինաստանից ներկրումները դեպի Վրաստան՝ 1 միլիարդ 404,1 միլիոն դոլար։

Ներկրումների մասով առաջատարը Թուրքիան է։ Թուրքիայից Վրաստան ներկրումները եղել են 2 միլիարդ, 35,1 միլիոն դոլար։

Արտահանման մասով հունվար-սեպտեմբերին Վրաստանում առաջին տեղում էին պղնձի հանքաքարն ու խտանյութերը, որոնք եղել են 753,3 միլիոն դոլար կամ ընդհանուր արտահանման 18,4%-ը։ Երկրորդ տեղում մարդատար ավտոմեքենաներն են՝ 590,5 միլիոն դոլար կամ ընդհանուր արտահանմումների 14,4%-ը։

Երրորդ տեղում երկաթ պարունակող համաձուլվածքներն են, որոնց արտահանումները եղել են ընդհանուր արտահանման ծավալի 10,5%-ը կամ 431,6 միլիոն դոլար։ Դեպի Վրաստան ներկրվող ապրանքատեսակների խմբում առաջին տեղում 1 միլիարդ, 86,2 միլիոն դոլար կազմող մարդատար ավտոմեքենաներն են, որը համախառն ներկրումների ծավալի 11,4%-ն է։

Երկրորդ տեղում նավթն ու նավթամքերքներն են, որի ներկրումների ընդհանուր ծավալը եղել է ներկրումների համախառն ցուցանիշի 10,7%-ը կամ 1 միլիարդ, 21,4 միլիոն դոլար։ Երրորդ մասում պղնձի հանքաքարերն ու խտանյութերն են, որի ներկրումների արժեքը եղել է 568, 1 միլիոն դոլար կամ ներկրումների 6%-ը։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինը կրճատել է Մակրոնի ու Շոլցի հետ շփումները․ Պեսկով
հաջորդը
Կիեւն ինքը պետք է որոշի բանակցությունները սկսելու ժամանակը. Շառլ Միշել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն