• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱշխարհՔաղաքականություն

Սոցիալական ինքնազգացողության ճգնաժամ ՌԴ-ում

aliq 16:30 | 27.10.2022
aliq 16:30 | 27.10.2022
Russia
լուս․ Դմիտրի Սուխոդոլսկիի

Սոցիոլոգ Մարիա Ֆիլը ռուսական մոտ 400 հազար ակտիվ հետեւորդ ունեցող «НЕЗЫГАРЬ» տելեգրամյան ալիքի խնդրանքով անդրադարձել է «սոցիալական ինքնազգացողության ճգնաժամ» երեւույթին եւ ռուսաստանյան բնակչության շրջանում նման ճգնաժամի «ախտանիշներին»։

Մասնագետը նշել է, որ այս տարվա սեպտեմբերի վերջին սոցիոլոգիական ամենատարբեր ընկերություններ Ռուսաստանում հանրության շրջանում սոցիալական ինքնազգացողության ճգնաժամի ախտանշաններ են արձանագրել։ Դրա մասին է վկայում ռուսաստանյան հասարակության մեջ տագնապային տրամադրությունների կրկնակի աճը։ Նման տրամադրությունների ավելացման պատճառ է դարձել մասնակի զորահավաքը, սակայն նախահիմքերը ավելի խորն են եւ ձեւավորվել են ավելի վաղ՝ դեռեւս կորոնավիրուսային համավարակի սկզբնական փուլում։

Սոցիոլոգը շեշտել է, որ «հասարակությունը շարժման մեջ է դրվել», ինչի պատճառը ոչ թե կոնկրետ իրադարձությունների հանդեպ հանրային արձագանքն է, այլ այն, որ հանրության մեջ աստիճանաբար կխորտակվեն արդեն ձեւավորված կենսաձեւն ու կենսառիթմը։

Ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության մեկնարկով հասարակության մեջ տեղի ունեցավ մարդկանց «հարմարավետության գոտուց» զանգվածաբար դուրս գալու երեւույթը, որը նաեւ անհատական մակարդակում բավականին զգայուն են ապրում նույնիսկ նրանք, ովքեր իրենց աշխատանքային գործունեության բերումով սովոր էին դրան։

Միաժամանակ, ըստ Մարիա Ֆիլի, ամենատարբեր կողմերից հնչող վախճանաբանական կանխատեսումները, որոնք հանրային հատվածում չափազանց շատացել են, եւ դրան զուգահեռ քաղաքական, տնտեսական իրավիճակի համեմատաբար կայունության պահպանումը հանգեցնում են նրան, որ մարդկանց մեջ ուժգնանում են տագնապային, նույնիսկ խուճապային տրամադրությունները (տրամաբանությունը հետեւյալն է՝ «եթե այսօր չկործանվեցինք, վաղը հաստատ կործանվելու ենք»)։

Մասնագետը կարծում է, որ այս ամենի համար մեղավոր են իշխանությունները, քանի որ տարիներ շարունակ կայունությունը հռչակել են համարյա թե գլխավոր արժեք, եւ հիմա, երբ «մոբիլիզացվելու» անհրաժեշտություն կա, մարդկանց մեջ տագնապներ են առաջացել, քանի որ ապագան նրանց համար դարձել է անկայուն, նույնիսկ եթե այն ապրվելու է «Հաղթենք կամ մեռնենք» կարգախոսով։

Ռուսաստանում հասարակության մեծ մասը, ըստ Մարիա Ֆիլի, նման փոփոխությունների պատրաստ չէր։ Ու հարց է առաջանում՝ մի՞թե «երկիրն այն չէ, կամ հասարակությունն այլեւս այն չէ»։ Իրականում, սակայն, դա երկրի կամ հասարակության հետ կապ չունի, քանի որ ցանկացած հասարակության մեջ, ցանկացած երկրում «ամեն բան կործանվում է» տրամադրությունն ունեցողները խոշոր ճգնաժամերի ժամանակ մեծամասնություն են, եւ դա բնական է։

«Մենք սովորել ենք դատել անցյալի խոշոր իրադարձությունների մասին՝ իմանալով դրանց սկիզբն ու ավարտը միայն, սակայն քչերն են մտածում, թե ինչպես են մարդիկ ապրել բարդ պատմական ժամանակներում, ինչ զգացողություններ են ունեցել միջին վիճակագրական մարդիկ այդ ժամանակներում, երբ «թունելի վերջում լույսը» դեռ չի երեւացել»,- նկատել է Ֆիլը։ Նա նշել է, որ Ռուսաստանի պատմությունն այնպիսի փուլեր է անցել, երբ նույնիսկ հնարավոր չի եղել հուսալ էլ, թե պետականությունը նորից կվերածնվի, կամրանա, կամ որ երկիրը ոտքի կկանգնի։

Մասնագետն ամփոփել է, որ ճգնաժամային իրավիճակներում կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, եւ միակ ճշմարիտ ուղին իշխանությունների հանդեպ քննադատական վերաբերմունք ունենալն է եւ օգնելը՝ ուղղելու հընթացս գործվող սխալները՝ պահպանելով հանդերձ հավասարակշռությունը, կառուցողականությունը, առանց տուրք տալու խուճապային տրամադրություններին՝ օգտվելով տեղեկատվական հիգիենայի տեխնիկական հնարավորություններից ու գործիքակազմից։ Այս ամենն ի վերջո կարող է էականորեն ազդել հասարակության մեջ տագնապային տրամադրությունների նվազեցմանը։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը անհանգստացած է Կրեմլի հայտարարություններից. Բլինքեն
հաջորդը
10 Մգվտ հզորությամբ նոր միջուկային ռեակտոր Իրանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն