• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կարտադրվեն ռուսական սմարթֆոններ, որոնք կաշխատեն տեղական օպերացիոն ծրագրերով

aliq 19:29 | 27.10.2022
aliq 19:29 | 27.10.2022
avrora sistem

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը գրում է, որ մինչեւ 2030 թվականը «Ռոստելեկոմ» ընկերությունը մտադիր է թողարկել սմարթֆոններ եւ պլանշետներ, ներառյալ լայն սպառման շուկայի համար նախատեսված, որոնք կաշխատեն «Ավրորա» ռուսական օպերացիոն համակարգով։ Ռուսական տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է նաեւ ռուսական շուկայում դառնալ առաջատար։

Շատ մասնագետներ կասկածանքով են վերաբերվում այս հավակնությանը, քանի որ ներկայում ռուսական շուկայում լայն տարածում ունեն արտասահմանյան գաջեթները, որոնք աշխատում են Android եւ iOS համակարգերով։ «Ռոստելեկոմում» սակայն, կարծես թե չեն հուսահատվում եւ առաջարկել են պետական իշխանություններին սահմանափակել արտասահմանյան տեխնիկայի ներկրումը՝ տեղական արտադրողներին աջակցելու եւ տեղական արտադրողների համար նպաստավոր իրացման շուկայական պայմաններ ստեղծելու համար։

«Կոմերսանտը» գրում է, որ «Ռոստելեկոմի» ծրագրերում կա սմարթֆոնային եւ պլանշետային արտադրական երեք հոսքագծերի ներդրումը, որոնք նախատեսված կլինեն պետական համակարգի, բիզնեսի եւ քաղաքացիների՝ լայն սպառման շուկայի համար։ Գաջեթներն աշխատելու են ռուսական «Ավրորա» օպերացիոն համակարգով, եւ դրանցում նախապես ներդրված կլինեն ռուսական արտադրության հավելվածներ։ Նախագծերը կազմել են Ռուսաստանի առեւտրի եւ արդյունաբերության եւ թվայնացման նախարարությունների հետ համատեղ։

Նախատեսվում է, որ ամենավատ սցենարի դեպքում կթողարկվի 1,5 միլիոն միավոր, իսկ ամենալավ սցենարի դեպքում՝ 65,9 միլիոն միավոր գաջեթ։ Արտադրական պրոցեսի շարժիչ ուժը լինելու են պետական պատվերները։

Քաղաքացիների շրջանում ռուսական արտադրության սմարթֆոնների առաջմղման համար պետությունը կներդնի «Սոցիալական հեռախոս» համակարգը, որով նախատեսվում է ՌԴ սոցիալապես խոցելի խավերի ներկայացուցիչներին տրամադրել ռուսական արտադրության սմարթֆոնները կամ պլանշետները։

Շուկայի ընդհանուր ծավալը գնահատվում է 138 միլիոն գաջեթ, որից 4 տոկոսը՝ պետական, 17 տոկոսը՝ կորպորատիվ, իսկ 80 տոկոսից ավելին՝ լայն սպառման կամ քաղաքացիական սեկտորն է։

Ի դեպ, նշենք, որ այս տարվա երկրորդ կիսամյակի տվյալներով՝ Ռուսաստանում ամենաշատը տարածված են Samsung-ի արտադրած գաջեթները՝ 48 միլիոն միավոր կամ շուկայի ծավալի 38 տոկոսը, ապա՝ Apple-ը (19 միլիոն օրինակ կամ 15 տոկոսը) եւ Xiaomi-ն (27 միլիոն օրինակ, կամ 20 տոկոսը)։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ստիպված են ավելի շատ աշխատել թանկացումների պատճառով
հաջորդը
Ադրբեջանն առանցքային տեղ է զբաղեցնում «Հյուսիս-հարավ» միջանցքում. Գլազեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն