• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի պաշտոնը թափո՞ւր կմնա

aliq 13:29 | 05.01.2023
aliq 13:29 | 05.01.2023
Ned Price

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերի պաշտոնաթողության մասին։ Նա նշել է, որ Ֆիլիպ Ռիքերի պաշտոնավարությունն ի սկզբանե նախատեսված է եղել  կարճ ժամկետով՝ մինչեւ 2022-ի ավարտը: Փրայսը շեշտել է, որ դեսպան Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ եւ խաղաղ ապագա խթանելու ԱՄՆ-ի հանձնառությունը:

Խոսնակը հավելել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ երկխոսությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավված մնալ երկկողմանիորեն, համախոհ գործընկերների՝ ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ։ Փրայսն ընդգծել է, թե ԱՄՆ-ը որքան է կարեւորում կայուն խաղաղություն հաստատելու բանակցությունների հարցում Հայաստանին եւ Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը։

Դոնֆրիդը նույնպես առաջատար դեր է խաղում հակամարտության կարգավորման ջանքերում․ Փրայս

Նեդ Փրայսը նաեւ նշել է, որ տարածաշրջանից դեսպան Ռիքերի հեռանալուց հետո ԱՄՆ պետքարտուղարությունը բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով կշարունակի ուշադրություն հատկացնել Հարավային Կովկասին: «Ինչպես գիտեք, պետքարտուղար Բլինքենն անձամբ ներգրավված է այս գործընթացում. նա ցույց է տվել այդ անձնական ներդրումը՝ հանդիպումներ կազմակերպելով Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների միջեւ, պարբերաբար խոսելով նրանց հետ: Ակնկալում եմ, որ նա առաջիկա օրերին հնարավորություն կունենա կրկին հեռախոսազրույց ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ,- հայտնել է Նեդ Փրայսը:- Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով քարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը նույնպես առաջատար դեր է խաղում հակամարտության կարգավորման ջանքերում: Մենք կշարունակենք դրանց հավատարիմ մնալ ապագայում»,- նշել է Փրայսը։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը շեշտել է, որ Միացյալ Նահանգների մոտեցումն է օգնել կողմերին միմյանց հետ նստելու բանակցությունների սեղանի շուրջը կառուցողական կերպով եւ կայուն, երկարատեւ լուծում գտնելու հարցում առաջընթացի հասնելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անկարային ու Բաքվին մտահոգում են Թեհրանի որոշ հայտարարություններ. Քալըն
հաջորդը
Տապալել Ալիեւի՝ էթնիկ զտման վերջին ջանքերը․ Սերժ Թանկյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն