• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լաչինի միջանցքի իրավիճակը մահացու ելքի է հանգեցնելու․ CNN

aliq 20:47 | 05.01.2023
aliq 20:47 | 05.01.2023
Lachin road

CNN-ը «Ուկրաինայում ՌԴ-ի թուլացող հզորությանը զուգահեռ սպասվում է երկրորդ աղետը» խորագրով հոդված է հրապարակել, որում ներկայացվում է Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Արցախում ստեղծված իրավիճակը: Ամերիկյան լրատվամիջոցը նշել է, որ ցուցարարները Լաչինի միջանցքը փակել են Ադրբեջանի կառավարության աջակցությամբ, քանի որ, ըստ ադրբեջանցի քաղաքական վերլուծաբանների, Ադրբեջանում ցույցերն անօրինական են համարվում, եթե դրանք չեն արժանանում Կառավարության հավանությանը:

Հոդվածի հեղինակը հայտնում է, որ Արցախում բազմաթիվ դժվարին խնդիրներ են առաջացել: ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր հերթին նախազգուշացրել է, որ երեխաները, լինելով արգելափակված ճանապարհի մյուս կողմում, ունեն անհրաժեշտ սննդի եւ ծառայությունների պակաս, նրանց մի մասը բաժանված է ծնողներից կամ օրինական խնամակալներից: Ըստ հեղինակի՝ ի հեճուկս դրա, Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերը չեն հուսահատվում եւ մշտապես օգնում են միմյանց:

Երեւանի եւ Բաքվի միջեւ արդյունավետ միջնորդ չկա

«ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ ավելի քան մեկ տասնյակ երկրներ, դրանց թվում՝ Կանադան եւ Մեքսիկան, Ադրբեջանին կոչ են արել բացելու ԼՂ ճանապարհը, սակայն այդ կոչերն անտեսվել են… Ռուսաստանը խնդիրը լուծելու համար չի կարողացել որեւէ նշանակալի քայլ անել: Բայց միեւնույն ժամանակ Ռուսաստանը չի ցանկանում արեւմտյան երկրներին թույլ տալ միջամտել եւ լուծել դիմակայությունը»,- նշվում է հոդվածում:

Հեղինակը նաեւ հիշեցնում է, որ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ՌԴ-ի միջոցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվեց հրադադար, տարածաշրջանում տեղակայվեցին ռուսաստանցի խաղաղապահներ, սակայն դա, ըստ նրա, այնքան էլ լավ լուծում չէր․ «Քանի որ Ռուսաստանն Ուկրաինայում թուլացել է, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդյունավետ միջնորդ չկա: Ադրբեջանը, օգտագործելով նավթից եւ գազից ստացված իր զգալի հարստությունը, փորձում է տեղում առավելագույն առավելություններ ստանալ»:

ԱՄՆ-ը Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա ազդելու լուրջ լծակներ ունի

Ըստ հոդվածագրի՝ տնտեսական եւ ռազմավարական գործոնների ցանցը Մոսկվային կապել է Թուրքիայի եւ նրա դաշնակից Ադրբեջանի հետ: Հեղինակը նշել է, որ ՌԴ-ի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների կիրառման եւ բազմաթիվ տնտեսական գործընկերների հետ հարաբերություններում լարվածության պայմաններում առեւտուր իրականացնելու եւ պատժամիջոցներից խուսափելու համար Մոսկվայի կախվածությունը Թուրքիայից ավելի ու ավելի է մեծացել: «Թուրքիան դարձել է ռուսական նավթի եւ գազի արտահանման եւ ռազմավարական տեխնոլոգիաների ներմուծման հիմնական միջնորդը»,- գրում է հոդվածի հեղինակը՝ հավելելով, որ քանի որ ռուս-թուրքական կապերն ավելի են ամրացել, Մոսկվան չի ցանկանում հակազդել Ադրբեջանի վարքին, ինչի հետեւանքով իրավիճակը կարող է լուրջ եւ մահացու ելքի հանգել:

Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ աշխատակից Մայքլ Ռուբինը նշել է, որ եթե համաշխարհային տերությունները անուշադրության մատնեն իրավիճակը, էթնիկ զտման վտանգ կառաջանա: Ռուբինը համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ն այս իրավիճակում անզոր չէ, եւ դիվանագիտական ու տնտեսական գործիքներ կիրառելու ու Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա ազդելու լուրջ լծակներ ունի:

Արեւմուտքը Կովկասում խաղաղության պահպանման գործն անխոհեմաբար  զիջել է ՌԴ-ին

Հոդվածի հեղինակը հավելում է, որ Մոսկվան եւ Անկարան նպատակ ունեն գերիշխելու Հարավային Կովկասում իրենց փոքր հարեւանների հաշվին։ «Այն ժամանակ, երբ Արեւմուտքը մրցակցում է ՌԴ-ի հետ Ուկրաինայի հարցում՝ դա ներկայացնելով որպես հանուն ժողովրդավարության պայքար անձնիշխանության դեմ, սա կենսական ասպարեզ է՝ նույնը ցույց տալու, ինչպես նաեւ ապացուցելու, որ Արեւմուտքն իրական ազդեցություն ունի հետխորհրդային տարածաշրջանում… ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն անխոհեմաբար ՌԴ-ին են թողել Հարավային Կովկասում խաղաղությունը պահպանելու գործը: Արեւմտյան տերություններն այժմ պետք է գործեն դիվանագիտական ամբողջ կշռով՝ շտկելու սխալը»,- եզրափակել է հոդվածի հեղինակը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանցի գեներալը Ալիեւին զգուշացրել է չկրկնել Սադամ Հուսեյնի սխալը
հաջորդը
Լրջորեն մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակական շրջափակմամբ. HALO Trust

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն