• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Շնորհավորել են հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան առթիվ

aliq 14:14 | 06.01.2023
aliq 14:14 | 06.01.2023
Christmas

Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի վարչապետն ու նախագահը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ շնորհավորել են Հայ առաքելական եկեղեցուն եւ նրա հավատացյալներին Վրաստանում եւ ամբողջ աշխարհում: «Թող բարության եւ առաքինության այս մեծ տոնը, որը դուք նշում եք այսօր, խաղաղություն, առողջություն եւ բարեկեցություն բերի ձեզ եւ ձեր ընտանիքներին»,- նշել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին ֆեյսբուքյան գրառման մեջ շնորհավորել է հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ։ «Այսօր ուզում եմ շնորհավորել մեր հայ հայրենակիցներին եւ մեր եղբայրական հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր առանձնահատուկ ուրախությամբ եւ մեծ տոնով նշում են Սուրբ Ծնունդը եւ Աստվածահայտնության տոնը»,- գրել է Ղարիբաշվիլին։

Նա նշել է, որ վրացի եւ հայ ժողովուրդների փոխադարձ հարգանքն ու սերը հանգեցրել են դարավոր բարեկամության եւ բարիդրացիության։ Վարչապետն ուրախություն է հայտնել, որ այդ հարաբերություններն ավելի են խորանում։ Մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն եւ բարեկեցություն»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին եւս միացել է շնորհավորանքներին։ «Շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն, վիրահայությանը եւ ողջ աշխարհում բոլոր հայերին, Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոների առթիվ։ Թող այս տոնը ուրախություն, բարություն եւ բարօրություն բերի ձեր ընտանիքներին»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Պապուաշվիլին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կիեւը չի ընդունում հրադադարի ռեժիմ սահմանելու Կրեմլի առաջարկը
հաջորդը
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն