• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Կենդանիների անկումը մտահոգիչ է

Հասմիկ Բալեյան 18:30 | 13.01.2023
Հասմիկ Բալեյան 18:30 | 13.01.2023
Zoo

Երեւանի կենդանաբանական այգում բնակվում է 770 առանձնյակ՝ 186 կաթնասուն, 489 թռչուն, 100 սողուն, 9 երկկենցաղ, 265 ձուկ, 21 անողնաշարավոր։ Վերջին շրջանում յուրաքանչյուր տարի ավելի քան 60 կենդանի է անկում։

2019 թվականին անկել է 60 կենդանի՝ 17 կաթնասուն, 15 թռչուն, 6 սողուն, 21 ձուկ, 1 անողնաշարավոր, 2020-ին՝ 146 կենդանի՝ 15 կաթնասուն, 20 թռչուն, 4 սողուն, 84 ձուկ, 23 անողնաշարավոր, 2021-ին՝ 66 կենդանի՝ 20 կաթնասուն, 18 թռչուն, 6 սողուն, 1 երկկենցաղ, 19 ձուկ, 2 անողնաշարավոր, 2022 թվականի հունվար-ապրիլին՝ 11 կաթնասուն, 13 թռչուն (ընդհանուր՝ 24 կենդանի)։

Eduard Ghazaryan«Երեւանի կենդանաբանական այգու շինությունների հիմնական մասը կառուցվել է 20-րդ դարի երկրորդ կեսին։ Հիմնանորոգման հայտ մենք ենք ներկայացրել։ Երեւանի քաղաքապետարանը հավանություն է տվել այդ ծրագրին։ Հուսով ենք՝ 2023 թվականին Երեւանի կենդանաբանական այգում նախատեսվող աշխատանքների թվում կկատարվի նաեւ այդ շինությունների հիմնանորոգումը»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանը։

Վերջին անգամ՝ 2020 թվականին, կենդանիների ձմեռանոցներից վերանորոգվել է փղի ձմեռանոցի մի հատվածը։ Այժմ այգու բոլոր ենթակառուցվածքների տանիքների հետ մեկտեղ հիմնանորոգվում է գետաձիու ձմեռանոցի տանիքը։

ZooՂազարյանը վստահեցնում է՝ ձմեռանոցի կարիք ունեցող կենդանատեսակները հիմա ապահովված են ձմեռանոցով, սակայն թռչունների ձմեռանոցը հիմնանորոգման կարիք ունի, որը նախատեսվում է կատարել 2023 թվականին։

ZooԵրեւանի կենդանաբանական այգու տարածքում առկա հիմնական խնդիրներն են մաշված ենթակառուցվածքները՝ բաշխիչ էլեկտրական ցանց, կոյուղի եւ այլն։

«Կենդանիների հավաքածուում ծեր կենդանիների թիվը զգալի է, ուստի նոր կենդանատեսակների ձեռքբերման անհրաժեշտություն ունենք։ Ազատավանդակների կառուցումը եւս անհրաժեշտություն է»,- ասում է Էդմոնդ Ղազարյանը։

Կենդանաբանական այգու տերարիումում էլ խնդիրներ կան, որոնցից, թերեւս, ամենաակնառուն սահմանափակ տարածքն է։

zooԱնհրաժեշտություն են նաեւ բաժնի ընդլայնումը, կենդանիների հավաքածուի համալրումը եւ աշխատակազմի թվի ավելացումը։ Այժմ կենդանաբանական այգին ունի 72 հիմնական, 2 երեխայի խնամքի արձակուրդում գտնվող եւ 8 սեզոնային աշխատակից։

Ո՞րն է մեծաթիվ կենդանիների անկման պատճառը

Կենդանաբանական այգին կենդանիների նախնական հետազոտությունների եւ բուժման համար կլինիկա ունի, սակայն  տեխնիկական հագեցվածությունը թերի է։ Բացակայում են ռենտգեն եւ ուլտրաձայնային հետազոտման սարքավորումները, գազային անզգայացման սարք, մի շարք վիրահատական եւ լաբորատոր գործիքներ չկան։ Կենդանաբանական այգու տնօրենությունը քայլեր է ձեռնարկել բացակայող տեխնիկական միջոցների եւ դեղորայքի պակասի լրացման համար. առաջիկայում գնումները կկատարվեն։

Կենդանու անկման դեպքում կատարվում է դիահերձում (երբեմն մի քանի կենդանաբույժի մասնակցությամբ), ապա՝ օրգանների նմուշառում, որոնք ուղարկվում են ՍԱՏՄ լաբորատորիա՝ մանրէաբանական եւ սնկաբանական հետազոտության, անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ օնկոլոգիական հիվանդությունների դեպքում)՝ նաեւ հյուսվածաբանական հետազոտության՝ մասնագիտացված լաբորատորիա։

Լաբորատոր հետազոտության տվյալները կցվում են տվյալ կենդանու ստացած բուժական եւ կանխարգելիչ միջոցառումների ցանկին, դիահերձման արդյունքներին, որոնց հիման վրա այգու կենդանաբույժը տալիս է անկման պատճառի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն։ Այդ փաստաթղթային փաթեթի հիման վրա էլ կազմվում է կենդանու անկման վերաբերյալ ակտ։Անդրադառնալով անկման պատճառներին՝ Էդմոնդ Ղազարյանն ասում է՝ 2017-2022 թվականներին Երեւանի կենդանաբանական այգում կենդանիների անկումների պատճառների վերաբերյալ փաստաթղթային հիմնավորումները ոչ միշտ են պահպանվել եւ մի շարք դեպքերում բացակայում են։

«2022 թվականի ապրիլից անկումների բոլոր դեպքերը մանրամասն եւ ըստ պատշաճի փաստագրված են, իսկ պատճառները՝ հիմնավորված։ Անկումների հիմնական պատճառները հիվանդություններն են, կենդանիների ծեր լինելու փաստը, իսկ խմբերով պահվող կենդանիների դեպքում՝ նաեւ միջառանձնյակային ընդհարումները»,- վստահեցնում է կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Հարցին՝ իսկ թերսնման կամ ցրտահարության պատճառով կենդանիների անկման դեպքեր գրանցվե՞լ են, Երեւանի կենդանաբանական այգու գիտական գծով տնօրենի տեղակալ Աշոտ Ասլանյանն ասում է․ «Նշված պատճառներով անկման դեպքեր չեն փաստագրվել, սակայն դա չի նշանակում, որ այդպիսի դեպքեր տեղի չեն ունեցել։ Դա նշանակում է՝ մենք չենք տիրապետում հստակ փաստագրված եւ մասնագիտորեն արժանահավատ ձեւով հիմնավորված տվյալների»։

Մեծաթիվ կենդանիների անկման, դրանց վերաբերյալ ակտերի բացակայության համար որեւէ մեկը դեռեւս օրենքով պատասխանատվության չի ենթարկվել։ 2021 թվականի դեկտմբերից 2022 թվականի հունվարը տեղի ունեցած մի շարք անկումների մասով հարուցվել է քրեական վարույթ։ Այժմ քննություն է ընթանում։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ջեյհուն Բայրամովն ու Մեւլութ Չավուշօղլուն զրուցել են
հաջորդը
Էթնիկ զտումներն ու Արցախի հայերի միակ փրկօղակը. Time

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն