• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Էթնիկ զտումներն ու Արցախի հայերի միակ փրկօղակը. Time

aliq 18:49 | 13.01.2023
aliq 18:49 | 13.01.2023
Artsakh protest

Ամերիկյան Time պարբերականը «Մարդասիրական ճգնաժամը ԼՂ-ում էթնիկ զտումների դասագրքային օրինակ է» վերնագրով հոդվածում պատմել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ընկած միակ ճանապարհի արգելափակման մասին եւ պատմական անդրադարձ կատարել՝ փորձելով բացահայտել խնդրի էությունը:

Արցախը՝ Իոսիֆ Ստալինի կայսերական մեթոդի դասական օրինակ

Հայերը՝ ժողովուրդ, որն Օսմանյան կայսրության օրոք դաժան ցեղասպանության է ենթարկվել, 21-րդ դարում կոլեկտիվ պատժվում է՝ վտարվելով տներից: Լեռնային Ղարաբաղը, որը պատմականորեն հայկական տարածք է, հայերին հայտնի է որպես Արցախ։ Չնայած իր պատմությանն ու ժողովրդագրությանը՝ Իոսիֆ Ստալինն այն 1921 թվականին հանձնեց Խորհրդային Ադրբեջանին՝ կիրառելով ազգային ու էթնիկական համախմբված համայնքները ոչնչացնելու կայսերական մեթոդը՝ բնակչության տարբեր խմբերին վերահսկողության տակ պահելու համար:

1988-ին հանրաքվեով արցախցիները ճնշող մեծամասնությամբ քվեարկեցին Մոսկվայի արհեստական քարտեզագրությունը լուծարելու, Խորհրդային Ադրբեջանից անջատվելու եւ իրենց հայկական ինքնությունը հաստատելու օգտին։ Ինքնորոշման այս համարձակ արարքը հանգեցրեց հայերի կոտորածների: ԽՍՀՄ փլուզումից հետո Արցախը հայտնվեց Ադրբեջանի ժառանգած խորհրդային սահմաններում։ Հայերը, սակայն, հաղթեցին Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում, որը տեւեց մինչեւ 1994-ը, երբ տարածաշրջանը հռչակեց իր ինքնավարությունը։ Այնուհետեւ՝ 2020-ին՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի գագաթնակետին, Ադրբեջանը սկսեց անսպասելի հարձակում, որն այժմ հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմ՝ Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ եւ աջակցությամբ։

Հարյուրավոր հայ զինծառայողներ դեռ ադրբեջանական գերության մեջ են

Ադրբեջանը ցանկանում էր հող ստանալ առանց այնտեղ բնակվող մարդկանց: Մարտի դաշտում նրա նվաճումներին հաջորդեցին հայոց պատմության բոլոր հետքերը ոչնչացնելու անողոք ջանքերը։ Այն ժամանակ, երբ Հայաստանն իր մայրաքաղաքում պահպանում է միջնադարյան մզկիթը, հիանալի հարաբերություններ ունի իսլամական աշխարհի հետ եւ ողջունում է բոլոր դավանանքների մարդկանց, Ադրբեջանը սկսել է այլանդակել ու ավերել հայկական եկեղեցիներն այն տարածքում, որը զբաղեցրել է: Հարյուրավոր հայ զինծառայողներ շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ։

Ցեղասպանության արշավների հաջողությունը միշտ կախված է աշխարհի լռությունից

Մարդասիրական աղետը, որին մենք այժմ ականատես ենք լինում, կամ, ավելի ճիշտ, աշխարհը հրաժարվում է ականատես լինելուց, էթնիկ զտումների դասագրքային ակտ է: Ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ, դրանց թվում՝ Genocide Watch-ը, խստորեն նախազգուշացրել են, որ Ադրբեջանի շրջափակումը, «համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի, նախատեսված է միտումնավոր ստեղծել կյանքի պայմաններ, որոնք պետք է  ամբողջությամբ կամ մասնակի վերացնեն ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբերին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի ճանաչած վայրագությունների բոլոր 14 ռիսկային գործոններն այժմ առկա են»:

Արցախի հայերի միակ փրկօղակն այն նեղ ճանապարհն է, որը նրանց կապում է Հայաստանի հետ։ Պատմությունը՝ հայոց պատմությունը, մեզ սովորեցնում է, որ ցեղասպանության արշավների հաջողությունը միշտ կախված է աշխարհի լռությունից: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը բարձրաձայնի:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կենդանիների անկումը մտահոգիչ է
հաջորդը
Մի ճգնաժամի «խրոնիկա»

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Փաշինյանը զրուցել է Սիրիայի եւ Թուրքիայի նախագահների հետ

    23:07 | 07.02.2023
  • Երկրաշարժից տուժածների թիվը կարող է հասնել 23 միլիոնի....

    17:52 | 07.02.2023
  • Ճապոնիան մտադիր է ՌԴ-ի հետ հաշտության պայմանագիր կնքել

    16:57 | 07.02.2023
  • Երեւանը ստացել է Բաքվի պատասխանը եւ ուսումնասիրում է...

    16:25 | 07.02.2023
  • Ռուսական «Всенаука» գիտալուսավորչական ծրագիրը փակվում է

    15:56 | 07.02.2023

ընտրանի

  • 1

    Պատերազմական դրվագներ։ Արթուր Միրզոյան

  • 2

    «Հնդկաստանի հետ ավելի ամուր կապեր հաստատելը կարեւոր է»

  • 3

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Ի՞նչ խնդիրների են բախվում կին կալանավորները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա