• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Կփորձեն «թարմացնել» չին-եվրոպական հարաբերությունները

aliq 18:21 | 17.01.2023
aliq 18:21 | 17.01.2023
China flag

Ըստ POLITICO պարբերականի՝ Չինաստանի նախկին արտաքին գործերի նախարար Վան Ին, որ ներկայում ՉԿԿ Քաղբյուրոյի անդամ է, հաջորդ ամիս կայցելի Գերմանիա եւ Բելգիա, որպեսզի «չին-եվրոպական» հարաբերությունները «թարմացնի»։ Վան Ին կմասնակցի անվտանգության հարցերով Մյունխենյան կոնֆերանսին, կայցելի ԵՄ կենտրոնակայան։

Այցը հնարավորություն կտա հաղթահարելու Չինաստանի եւ Եվրոպայի հարաբերություններում վերջին շրջանում եղած լարվածությունը, որն առաջացել էր Պեկինի՝ ռուս-ուկրաինական պատերազմում Մոսկվային աջակցելու պատճառով։
Հիշեցնենք, որ Վան Իի պաշտոնը բարձրացվել է։ Նա արտաքին գործերի նախարարի պաշտոնից դարձել է Քաղբյուրոյի անդամ։ Դա քսանչորս հոգուց բաղկացած կուսակցական կառույց է, որը վերահսկում է Չինաստանի արտաքին քաղաքականությունը։

Պարբերականը նշում է, որ  չին-ամերիկյան լարված մրցակցային հարաբերությունները հաշվի առնելիս ակնհայտ է դառնում, որ Պեկինը ներկայում փորձում է դիվանագիտական գործակցությամբ սիրաշահել Բրյուսելին եւ իր կողմը գրավել։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Պեկին այցելեցին ԵԽ նախագահ Շառլ Միշելն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որոնք հանդիպեցին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ ու ստացան նրանից հավաստիացում, ըստ եվրոպական քաղաքական գործիչների հայտարարության, որ Պեկինը չի աջակցի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ միջուկային զենքի կիրառման սպառնալիքին։

Չինաստանի նախագահը անցյալ տարի նոյեմբերին Բալիում տեղի ունեցած «Մեծ Քսանյակի» վերջին գագաթնաժողովում հանդիպել էր նաեւ Իսպանիայի, Նիդերլանդների եւ Իտալիայի ղեկավարների հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել էր, որ Չինաստան կայցելի այս տարվա սկզբներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կալիֆոռնիայում ջրհեղեղների հետեւանքով զոհերի թիվը հասել է 20-ի
հաջորդը
Իրանը «Հըզբոլլահի» 150 զինյալներ կուղարկի Ուկրաինա՝ ռուսներին օգնելու

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Վրաստանի բանտերում պատիժ է կրում 47 երկրի 654...

    15:57 | 06.02.2023
  • Ռուսաստանի հետ սահմանին էլեկտրոնային պարիսպ կկառուցվի

    15:32 | 06.02.2023
  • Ադրբեջանը կրկին փակել է Արցախ մտնող գազատարը

    15:08 | 06.02.2023
  • Նախորդ շաբաթ տուժել է 99, զոհվել՝ 11 մարդ....

    14:46 | 06.02.2023
  • Հայաստանի բռնցքամարտի առաջնության հաղթողները

    14:22 | 06.02.2023

ընտրանի

  • 1

    «Հնդկաստանի հետ ավելի ամուր կապեր հաստատելը կարեւոր է»

  • 2

    Պատերազմական դրվագներ։ Արթուր Միրզոյան

  • 3

    Հարաբերականության տեսություն՝ ըստ «հայրենի» իշխանությունների

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Ձեւով՝ արեւմտյան, բովանդակությամբ՝ ռուսական

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա