• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Տնտեսության մասնատումը կարող է հանգեցնել գլոբալ ՀՆԱ-ի 7-տոկոսանոց անկման

aliq 22:15 | 17.01.2023
aliq 22:15 | 17.01.2023
International Monetary Fund

Ըստ արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած զեկույցի` համաշխարհային տնտեսության խոր հատվածայնացումը տասնամյակներ տեւած ինտեգրացիայից հետո կարող է հանգեցնել գլոբալ ՀՆԱ 7-տոկոսանոց անկման, որը որոշ երկրներում կարող է հասնել 8-12 տոկոսի։ Նույնիսկ սահմանափակ հատվածայնացումը կարող է գլոբալ ՀՆԱ-ն կրճատել 0,2 տոկոսով։ Զեկույցում նշվում է, որ ապրանքների եւ կապիտալի գլոբալ հոսքերը հավասարվել են 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամից  եւ դրան հաջորդած՝ առեւտրային սահմանափակումների կտրուկ աճով աչքի ընկած տարիների մակարդակին։

Կորոնավիրուսային համավարակն ու Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա միջազգային հարաբերությունների համար դարձել են լրջագույն փորձություն եւ ուժգնացրել գլոբալացման արդյունավետության եւ առավելությունների նկատմամբ եղած կասկածամտությունը։ ԱՄՀ մասնագետները նշում են, որ առեւտրային կապերի խորացումը հանգեցրել էր աշխարհում չքավորության մակարդակի նվազման, ինչը օգտակար էր եղել նաեւ զարգացած տնտեսություն ունեցող երկրների ցածր եկամուտներ ունեցող բնակիչների համար, քանի որ առկա էին ցածր գներ։ Ու այս երեւույթը դիտվել էր երկար տարիներ։ Եվ այժմ, երբ աշխարհում խաթարվում են տասնամյակներով ձեւավորված առեւտրային կապերը, հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրներն են կանգնելու լուրջ խնդիրների առաջ, ինչպես նաեւ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում ապրող այն քաղաքացիները, որոնք ունեն ցածր եկամուտ։

Անդրսահմանային միգրացիայի կրճատումն էլ, ըստ ԱՄՀ մասնագետների, կբերի հյուրընկալող երկրներում աշխատուժի պակասի, միգրանտների հայրենի երկրներն էլ կզրկվեն վերջիններիս ուղարկելիք դրամական հոսքերից, որոնք ապահովում էին քիչ թե շատ տանելի գոյատեւում։ Իր հերթին կապիտալի հոսքերի կրճատումը կարող է հանգեցնել ուղիղ օտարերկրյա ներդրումների կրճատման, միջազգային համագործակցության անկումն էլ կարող է ռիսկեր ստեղծել կենսականորեն կարեւոր հանրային բարիքի գլոբալ բաշխման եւ ապահովման համար։ ԱՄՀ-ում ամենայն վստահությամբ հայտարարում են՝ իրականացված հետազոտությունների արդյունքներով որքան խորն է հատվածայնացումը կամ մասնատվածությունը, այնքան շատ են ծախսերը, իսկ տեխնոլոգիական բաժանվածությունը նկատելիորեն ավելացնում է առեւտրային սահմանափակումների բերած կորուստները։

«Ֆինանսական տարածաշրջանայնացումն» ու գլոբալ վճարումային համակարգի հատվածայնացումը հատկապես հարվածելու են ոչ բարեկեցիկ երկրներին։ Այս ամենն ի վերջո կարող է հանգեցնել նրան, որ համաշխարհային հանրությունն ի վիճակի չլինի բավարար չափով աջակցելու ճգնաժամի մեջ հայտնված չքավոր երկրներին եւ կարգավորելու սուվերեն պարտքին առնչվող խնդիրները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը համեմատելի է Երկրորդ աշխարհամարտի հետ
հաջորդը
Ալլա Պուգաչովան ելույթ է ունեցել «Մամա, ես տանն եմ» կինոնկարի ցուցադրման ժամանակ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն