• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Գո՞մ, թե՞ տուն

Մհեր Արշակյան 17:30 | 20.01.2023
Մհեր Արշակյան 17:30 | 20.01.2023
village home
լուս, Factor.am կայքից

Ֆեյսբուքում ակտիվորեն քննարկվում է մի հարց՝ մեր զինվորները գոմո՞ւմ էին ապրում, թե՞ վատ կառուցված տներում: Շատերը վստահ են, որ գոմ բառը տեղին չէ, քանի որ դրանով ոմանք վիրավորում են այն ազատցիներին, որոնց տներն էլ հենց դարձել են զինվորների կացարաններ: Այդպիսի տներում են ապրում Վարդենիսի Նորաբակ եւ Կութ գյուղերի բազմաթիվ բնակիչներ:

Այսպիսով` ո՞րն է նույն կառույցին գոմ կամ տուն ասելու տարբերությունը, եւ ինչո՞ւ էին մեր զինվորներն, այնուամենայնիվ, ապրում գոմում:

Տարբերությունն ակնհայտ է:

Երբ ես եմ ընտրում այդտեղ ապրելը, դա իմ հնարավորությունների առավելագույնն է, գոմ է, թե Բուքինգհեմի պալատ, այդքանն եմ կարողանում, բայց երբ ինձ ասում են` գնա’ ու ապրի’ր այդ տանը, դա իմ ընտրությունը չէ, ու կողքից կարող են ասել՝ ո՞վ է քեզ այս գոմը տվել:

Տղաներն ապրել են գոմո՞ւմ: Այո’, տղաներն ապրել են գոմում: Որովհետեւ այդտեղ ապրելն իրենց ընտրությունը չէ: Իրենք այդտեղ չեն տեղափոխվել, որովհետեւ էդքանի համար փող ունեին: Իրենք ավելի լավ տունը չեն ծախել ու խոշոր պարտքերի պատճառով ընտրել ավելի վատ տունը: Զինվորների դեպքում դա գոմ է, իրենք չեն կառուցել այդ կացարանը, իրենք չեն կազմակերպել ինտերիերը: Գյուղացիների դեպքում, եթե նրանք փախստականներ չեն (քանի որ Վարդենիսի գյուղերի մի մասի բնակիչները անցյալ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից փախած հայեր են), դա տուն է, որովհետեւ այդքանն են  կարողացել նրանց պապը, հայրը, իրենք:

Պետք է սովորեք էթիկան տեսնել կատարված ընտրության եւ հարկադիր իրավիճակի արանքում: Զինվորները չեն ընտրել իրենց կացարանը, ինչն այն դարձնում է գոմ, իսկ գյուղացիներն ընտրել են այն, ինչն այն դարձնում է տուն:

Ավելին` զինվորների վերոհիշյալ կացարանը, որտեղ զոհվեց 15 հոգի, գոմ է թեկուզ այն պատճառով, որ Կառավարությունն անգամ իրեն նեղություն չի տվել կացարան որոնելու: Հայաստանի քաղաքացին պետությանը հարկ է վճարում, որպեսզի կառավարությունը կատարի իր սահմանադրական պարտավորությունը՝ ապահովի պետության պաշտպանունակությունը, որն առանց զինվորների չի լինում:

Ծնողներն էդ տղաներին սրտի դողով են տվել բանակին եւ ամեն օր աղոթել են, որ պատերազմ չլինի: Որովհետեւ հենց պատերազմ եղավ, նրանք առաջին թիրախն են: Բայց որտեղի՞ց նրանք իմանային, որ իրենց որդիները բանակում առաջին թիրախն են թեկուզ այն իմաստով, որ բանակում քնելն անգամ ապրել չի երաշխավորում:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մտադիր են Ֆինլանդիայի վարչապետին դարձնել Եվրահանձնաժողովի նախագահ
հաջորդը
Հայկական կողմն այժմ էլ պատրաստ է եռակողմ հանդիպմանը․ Միրզոյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն