• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մշակութային ցեղասպանության համար փոխհատուցում կվճարեն

aliq 18:27 | 23.01.2023
aliq 18:27 | 23.01.2023
Indigenous Canada

Կանադայի իշխանությունները համաձայնել են վճարել 2,8 միլիարդ կանադական դոլար այդ երկրի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին որպես փոխհատուցում անցյալում նրանց հանդեպ ծաղրուծանակի, լեզվական, մշակութային իրավունքների ոտնահարման համար։

Կանադական իշխանությունների դեմ 2012 թվականին դեռեւս այդ երկրի տեղաբնիկների համայնքների 325 ներկայացուցիչներ դիմել էին խմբակային դատական հայցով, որով կառավարության նկատմամբ պահանջ էր ներկայացվում փոխհատուցում տրամադրել իրենց լեզվի եւ մշակույթի նկատմամբ 19-րդ դարից մինչեւ 20-րդ դարի վերջ կատարված ցեղասպանության համար։ Կողմերի միջեւ, ավելի քան մեկ տասնամյակ տեւած դատական գործընթացից հետո, համաձայնագիր է կնքվել, որը պետք է հավանության արժանացնի Կանադայի դաշնային դատարանը։

Ենթադրվում է, որ փոխհատուցման գումարները կփոխանցվեն հատուկ հիմնադրամին եւ կօգտագործվեն Կանադայի տեղաբնիկների կողմից ըստ նրանց հայեցողության։ «Կանադային չափազանց երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի առերեսվի իր պատմության հետ, ճանաչի ցեղասպանությունը, որն իրականացրել է, եւ այն հավաքական վնասը, որ պատճառվել է մեր ժողովրդին գիշերօթիկ դպրոցների կողմից»,- հայտարարել է հայցվորներից Հարրի Ֆեշչուկը։
1881-1996 թվականներին Կանադայում տեղաբնիկ ժողովուրդների ավելի քան 150 հազար երեխաների բաժանել են իրենց ընտանիքներից եւ ուղարկել գիշերօթիկ դպրոցներ։ Նրանցից շատերը քաղցած են մնացել, ենթարկվել ծեծի, նաեւ սեռական բռնությունների, ինչը Ճշմարտության բացահայտման եւ հաշտեցման կանադական հանձնաժողովը որակել էր որպես մշակութային ցեղասպանություն։ Դեռահասներին արգելվեր էր խոսել իրենց նախնիների լեզվով եւ ապրել ըստ իրենց նախնիների ավանդույթների։ Կանադայում նման դպրոցներից վերջինը փակվել է 1996 թվականին։

2021 թվականին Բրիտանական Կոլումբիայում գտնվող նախկին գիշերօթիկ դպրոցում հայտնաբերվել էին 215 երեխայի մասունքներ։ Երեխաների մասունքներ էին հայտնաբերվել նաեւ նման այլ դպրոցներում՝ Կանադայի տարբեր վայրերում։ Տարբեր գնահատականներով՝ հիվանդություններից, սովից, դժբախտ պատահարներից, հրդեհներից եւ բռնություններից կարող էին զոհված լինել այդպիսի դպրոցների հազարավոր սաներ։ Նման դպրոցներն ի դեպ գործել են եկեղեցու հովանու ներքո։

2022 թվականին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կանադա այցելության ընթացքում Հռոմեակաթոլիկ եկեղեցու անունից ներողություն է խնդրել Կանադայի տեղաբնիկ ժողովուրդներից։ «Խոնարհաբար ներողություն եմ խնդրում այն ամբողջ չարիքի համար, որ գործել են քրիստոնյաները տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ»,- ասել էր կաթոլիկ եկեղեցու ղեկավարը։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երկրագնդի տաքացման այս միտումը տագնապալի է․ ՆԱՍԱ
հաջորդը
Նռնաձորը՝ քարտեզից դուրս

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն