• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Արդյո՞ք նվազագույն աշխատավարձի աճը կնվազեցնի աղքատության մակարդակը

aliq 17:30 | 25.01.2023
aliq 17:30 | 25.01.2023
caricature salary

2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ավելացել է նվազագույն աշխատավարձը։ Մինիմալ շեմը նախկին 68000 դրամի փոխարեն այսուհետ կլինի 75000 դրամ։

Այս նորությունը, բնականաբար, մեծ արձագանք է գտել հանրության շրջանում, քանի որ ուղղակիորեն ազդելու է բազմաթիվ քաղաքացիների վրա։ Իսկ ի՞նչ է սա տալու մարդկանց, եւ ինչպիսի՞ք կարող են լինել հետեւանքները։

Զարգացող երկրներում, որոնց շարքին դասվում է նաեւ Հայաստանը, նվազագույն աշխատավարձի բարձրացումը կարող է նպաստել աղքատության մակարդակի ե՛ւ կրճատմանը, ե՛ւ ավելացմանը։ «Նվազագույն աշխատավարձ» եզրույթը վերաբերում է, բնականաբար, միայն այսպես ասած «գրանցված» աշխատողներին ու չի անդրադառնում ստվերային հատվածի վրա։

Գաղտնիք չէ, որ նվազագույն աշխատավարձ ստանում են հիմնականում աշխատաշուկայի այն անդամները, որոնք ներկայացնում են հասարակության համեմատաբար ավելի կարիքավոր շերտը։ Նվազագույն աշխատավարձի աճը զարգացող երկրների մեծ մասում նվազեցնում է աղքատության մակարդակը, սակայն ազդեցությունը շատ համեստ է լինում, քանի որ հասարակության կարիքավոր շերտի ներկայացուցիչների մեծ մասն աշխատում է ստվերային հատվածում։

Վերջին երեք տարում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ՀՀ-ում ավելանում է նվազագույն աշխատավարձը։ 2020 թվականին էլ 55000 դրամից այն ավելացավ ու հասավ 68000 դրամի։ Եկե՛ք նայենք, թե ինչպես է դա ազդել աղքատության մակարդակի վրա։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ 2019 թվականին աղքատության մակարդակը եղել է 26.4 տոկոս, իսկ արդեն 2020 թվականին՝ 27 տոկոս։ 2021-ին այս ցուցանիշը 26.5 տոկոս է եղել։ 2022 թվականի տվյալները կամփոփվեն այս տարվա ընթացքում, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ նվազագույն աշխատավարձի փոփոխությունը ազդեցություն գրեթե չի ունեցել աղքատության մակարդակի վրա։

Նվազագույն աշխատավարձի աճը տնտեսության ֆորմալ հատվածում եկամուտների ավելի հավասար բաշխում է ապահովում։ Սա թույլ է տալիս «գրանցված» աշխատողներին ավելի բարձր եկամուտ ունենալ ու փոքր-ինչ բարելավել կյանքի որակը։ Այնուամենայնիվ, գաղտնիք չէ, որ ՀՀ-ում անասելի մեծ ծավալի ստվերային աշխատաշուկա գոյություն ունի, որում էլ հիմնականում զբաղված են աղքատության շեմին մոտ գտնվող անձինք։ Այստեղ գործատուներին շատ քիչ է հետաքրքրում, թե ինչպիսի նվազագույն շեմ է սահմանել պետությունը, քանզի նրանք այսպես թե այնպես խուսափում են գրանցել աշխատողին ու հայտարարագրել վճարված աշխատավարձը։

Տնտեսագիտական բազմաթիվ հետազոտությունները տարիների ընթացքում ապացուցել են, որ նվազագույն աշխատավարձի աճը զարգացող երկրներում նվազեցնում է աղքատությունն ընդհանուր առմամբ, բայց ազդեցությունը շատ համեստ է լինում երկու պատճառով։ Նախ՝ ցածր աշխատավարձ ստացողների մեծ մասը գտնվում է ստվերային տնտեսությունում ու պաշտպանված չէ աշխատանքային օրենսգրքով ու նվազագույն աշխատավարձի մասին օրենքով։ Եվ երկրորդ՝ ավելի բարձր նվազագույն աշխատավարձը չի ազդում բոլոր ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների վրա միեւնույն կերպ, քանզի մի մասին այն հանում է աղքատությունից, ոմանց էլ՝ անգամ տանում աղքատության։

Չզարմանաք, այո՛, հնարավոր է, որ անձը կորցնի իր աշխատանքը նվազագույն աշխատավարձի բարձրացման պատճառով, քանի որ որոշ տնտեսվարողներ ծախսերի ավելացման պատճառով ստիպված կլինեն օպտիմալացնել իրենց աշխատակազմը ու աշխատանքի վերաբաշխում անելու հետեւանքով ցածր եկամուտ ունեցող որեւէ աշխատակցի հեռացնել աշխատանքից։ Սա բավականին հաճախ հանդիպող պրակտիկա է, եւ ոչ մի լծակ այս ամենից խուսափելու համար պետությունը չունի։

Հաշվի առնելով հնարավոր բացասական ազդեցությունները աղքատ ընտանիքների եկամուտների եւ զբաղվածության վրա՝ նվազագույն աշխատավարձի ավելացումը աղքատության հաղթահարման էֆեկտիվ գործիք չէ։ Այսինքն, եթե պետության միակ նպատակը աղքատությունը հաղթահարելն է, ապա ավելի լավ է դրա համար չդիմել նվազագույն աշխատավարձի ավելացման եղանակին։ Աղքատության հաղթահարման համար կան ավելի արդյունավետ գործիքներ, որոնցից առանձնացնեմ մի քանիսը.

  • նվազագույն աշխատավարձի մասին օրենքին հետեւելու վերահսկողական մեխանիզմների մշակում,
  • ստվերային հատվածի կրճատում կամ դրա անհնարինության դեպքում տվյալ հատվածի աշխատողների եկամուտների բարձրացման համար քայլերի ձեռնարկում,
  • ցածր եկամուտներ ունեցող աշխատողների աշխատանքի արդյունավետության եւ որակավորման բարձրացում,
  • սոցիալական ապահովագրության մեխանիզմների մշակում այն անձանց համար, որոնք կկորցնեն աշխատանքը նվազագույն աշխատավարձի ավելացման պատճառով:

Այս ամենից կարելի է հետեւություն անել, որ թեեւ նվազագույն աշխատավարձը կարող է ծառայել որպես աղքատության նվազեցմանն ուղղված քայլերի փաթեթի մի մասնիկ, այն չպիտի լինի միակ մեխանիզմը կամ նույնիսկ այդ փաթեթի ամենակարեւոր մեխանիզմը։

Գեւորգ Լոռեցյան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինական բանակը նահանջել է Սոլեդարից
հաջորդը
Գրքեր, ամսագրեր եւ աուդիոգրքեր բրայլյան տառատեսակով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն