• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Տնտեսական ծանր ճգնաժամից հնարավոր եղավ խուսափել․ Գերմանիայի փոխկանցլեր

aliq 13:59 | 26.01.2023
aliq 13:59 | 26.01.2023
Germany flag

Ըստ Գերմանիայի դաշնային կառավարության ներկայացրած ամենամյա տնտեսական զեկույցի՝ Գերմանիայի տնտեսությունը 2023 թվականին չի թեւակոխի անկման փուլ։

«Ծանր տնտեսական ճգնաժամը հնարավոր եղավ կանխել»,- հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր եւ միաժամանակ  էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը։ Գերմանական կառավարության գնահատմամբ՝ ընթացիկ տարում գերմանական տնտեսությունն ավելի լավ է զարգանալու, քան կանխատեսվում էր։ Ակնկալվում է, որ ՀՆԱ-ն 2023-ին կաճի 0,2 տոկոսով։ Անցյալ տարի աշնանն արված կանխատեսումներով՝ գերմանական ՀՆԱ-ն 2023 թվականին կրճատվելու էր 0,4 տոկոսով։ Ակնկալվում է, որ սղաճն ընթացիկ տարում կլինի 6 տոկոս։ 2022 թվականին սպառողական գնաճը միջինացված ցուցանիշով եղել է 7,9 տոկոս։

Փոխկանցլեր Հաբեքը նաեւ հայտարարել է, որ սպասելի է էներգակիրների գնի նվազում։ Դա պայմանավորված կլինի համաշխարհային շուկայում էներգակիրների գնի նվազմամբ, ռուսական գազի այլընտրանքների (ինչպիսին, օրինակ, բնական հեղուկացված գազն է), գազապահեստարաններում բավարար քանակությամբ պահեստավորված գազի առկայությամբ։

Ռոբերտ Հաբեքը ընդգծել է, որ չնայած ռուս-ուկրաինական պատերազմին եւ էներգիայի գնի թանկացմանը՝ Գերմանիայում տնտեսությանն առնչվող «վատթարագույն սցենարից» հնարավոր եղավ խուսափել։ Դա հնարավոր եղավ նաեւ դաշնային կառավարության՝ ընկերություններին եւ տնային տնտեսություններին ցուցաբերած ծավալուն աջակցության շնորհիվ։ Գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ ասել է, որ թեեւ ճգնաժամը դարձել է կառավարելի, սակայն այն դեռ չի վերջացել։

Նա նշել է նաեւ, որ գերմանական տնտեսությունը շարունակում է զգալ աշխատուժի սուր պակաս։ Գերմանական աշխատաշուկայում ներկայում կա մոտ 800 հազար թափուր աշխատատեղ։ Այս իրավիճակում նա կոչ է արել ավելի լավ օգտագործելու ներքին պոտենցիալը, շարունակելու բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը, ինչպես նաեւ արտասահմանից ներգրավելու որակյալ մասնագետների։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շրջափակման հումանիտար հետեւանքների քննարկումը ԵԽԽՎ հունվարի 26-ի նիստում
հաջորդը
Հանդիպել են ՌԴ փոխարտգործնախարարն ու ՌԴ-ում ՀՀ դեսպանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն