• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մոսկվան ակնհայտորեն սխալ է հասկացել ԵՄ առաքելության նպատակը. Պետեր Ստանո

aliq 21:08 | 27.01.2023
aliq 21:08 | 27.01.2023
Peter Stano

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը ՀՀ-ում տարածաշրջանային կարգավորման նպատակով երկամյա եվրոպական առաքելության մեկնարկի վերաբերյալ, հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորումը չպետք է տարբեր դերակատարների միջեւ մրցակցության պատանդ դառնա։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել այս առաքելության նպատակը եւ շարունակում է սխալ գնահատել՝ համարելով ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում որպես ՌԴ-ի դեմ ուղղված քայլ։ «Ավելի կարեւոր է այն, որ դա Ռուսաստանի գործը չէ։ ԵՄ առաքելությունը մեկնարկել է Հայաստանի իշխանությունների հարցման եւ ազատ որոշման հիման վրա։ ԵՄ-ն նույնպես, իհարկե, կապի մեջ է եղել Ադրբեջանի իշխանությունների հետ այդ հարցի շուրջ»,- պարզաբանել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ ԵՄ-ն նաեւ գիտի այն դերի մասին, որը խաղացել է Ռուսաստանը՝ 2020-ի նոյեմբերի պատերազմը դադարեցնելու համար։ «Եվրամիության առաքելությունը քաղաքացիական է եւ առանցքային դեր կունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ գործադրած ջանքերին աջակցելու գործում։ Եվրամիությունն այդ դերը ստանձնել է երկու կողմերի համապատասխան խնդրանքից հետո»,- նշել է Ստանոն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կստեղծվի անտառների պահպանման շուրջօրյա ծառայություն
հաջորդը
Չտրվել ներքին ուժերի պառակտիչ սադրանքներին. Արցախի նախագահ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն