• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սննդի վտանգավոր E128 ներկանյութի ներմուծումը եւ օգտագործումը կարգելվեն

aliq 16:16 | 31.01.2023
aliq 16:16 | 31.01.2023
Food Additives E-128

Էկոնոմիկայի նախարարությունում առաջարկել են արգելել Հայաստանում արտադրվող ու ներկրվող ապրանքներում E128 սննդային հավելման կիրառումը։ Որոշման նախագիծը հանրային քննարկման է դրվել մինչեւ փետրվարի 14-ը։ Իրավական ուժ կստանա ընդունվելուց 10 օր անց։ Նախագծի ընդունմամբ ՀՀ տարածքում կարգելվեն E128 սննդային հավելման ներմուծումը, օգտագործումը եւ այդ հավելումը պարունակող ապրանքների վաճառքը, քանի որ այն վտանգավոր է մարդու առողջությանը՝ քաղցկեղածին է, ազդում է նյարդային համակարգի վրա, առաջացնում է շարժողականության, հիշողության խանգարումներ, ընդհանուր թուլություն։

Վտանգավոր այս հավելումը կարմիր ներկանյութ է, հայտնի է նաեւ «կարմիր 2G» անունով։ Ներկանյութի վտանգավոր հետեւանքները բացահայտվել են դեռ տարիներ առաջ` Սննդամթերքի ստանդարտների եվրոպական գործակալության (EFSA) ուսումնասիրությունների ընթացքում։ Դրանից հետո՝ 2007-ին, եվրոպական հանձնաժողովը սննդի մեջ E128-ի օգտագործումն արգելեց։ Նույն թվականին այն արգելվեց նաեւ ՌԴ-ում։ Մինչդեռ Հայաստանում Е128-ը դեռ շարունակում է անարգել ներկրվել ու կիրառվել սննդի, մասնավորապես` մսամթերքի արտադրության մեջ։ Կարմիր ներկանյութը հիմնականում կիրառում են երշիկներին ու նրբերշիկներին ապրանքային տեսք հաղորդելու, դրանք վառ կարմիր ներկելու համար։

Հայաստանում արգելված Е հավելումներն ընդամենը 7-ն են։ Դրանցից 2-ը նույնպես կարմիրի տարբեր երանգների քաղցկեղածին ներկանյութեր են, 3-ը` պահածոյացնող նյութեր` բենզոնատներ եւ ֆորմալդեհիդ, 2-ը ալյուրի եւ հացի որակի բարելավիչներ` կալցիումի բրոմատներ են։ Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝  այս ցանկը հաստատվել է դեռեւս 2007-ին ու դրանից հետո չի փոխվել։ Արգելված հավելումների ցանկից բացի՝ Կառավարությունը 2011-ին հաստատել է նաեւ  Հայաստանում թույլատրելի սննդային 327 հավելումների ցանկը։ Նույն որոշմամբ սահմանվել են նաեւ դրանց մակնշման, պահման տեխնիկական կանոնները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մետաղաջարդոնի ձուլարան Էրեբունիում
հաջորդը
Լաչինի միջանցքի հարցով ԵՄ-ն չի դիտարկում պատժամիջոցների մեխանիզմ. Բորել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն